22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարուցվել է քրեական գործ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով/ Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող  ծառայություններ մատուցելը,  եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ/ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:  Փորձագետների մասնակցությամբ  քննչական […]

Կարեն Վարդանյանի սպանության գործում նորություն կա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող 43-ամյա Արթուր Միհրանյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանից «Վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել ստացիոնար ռեժիմով, միջնորդությունը բավարարվել է, իմ պաշտպանյալն այժմ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում է: Բուժման կուրսը 24 օր է, գուցեեւ ավելի շուտ դուրս […]

Լևոն Հայրապետյանը բանտում կորցրել է գիտակցությունը /վիդեո/

Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նա անգամ կորցրել է գիտակցությունը: Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում: Մեր աչքի առջև տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. այս վիճակում մարդը չի՛ կարող բանտում պահվել: Դա հակասում է մարդասիրական բոլոր սկզբունքներին: Ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանը […]

Ոստիկանապետի պարզաբանումը՝ լրագրողի հետ սկանդալի շուրջ

Երեկ, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետիարտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանություններիու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել,ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում,որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնելորպես կին: Ի դեպ, բանավոր […]

Գերմանահայերը հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո, վիդեո/

Ապրիլի 23-ին Բեռլինում կանգնեցվեց հայկական խաչքար Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ: Ինչպես Բեռլինի հայտնում է Henaran.am-ի թղթակից Գայանե Առաքելյանը Հայաստանից բերված խաչքարը տեղադրվեց Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող արքեպիսկոպոսանիստ Սուրբ Հեդվիգ տաճարի բակում: Այս տաճարն ընտրվել է անցյալի հետքերով: Գերմանահայկական ընկերության ջանքերով 1919 թ. մայիսի 14-ին այստեղ է անցկացվել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին […]

Իզմիրում խոչընդոտել են Ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու պարագայում բռնի ուժ կիրառել: Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում […]

Չեխահայերը պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի հայությունն այս ապրիլի 24-ը սկսել է «՚Մուսա լեռան 40 օրը» հայտնի վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղկեպսակի զետեղումից։ Այս մասին հաղորդում են «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի խմբագրությունից, արարողությունը կատարել են Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ու Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր Սուրբն իր խոսքում նշել է, որ նկատի ունենալով Վերֆելի […]

Ոստիկանները բռնի ձևով ուժ են կիրառել և հաշվի չեն առել դիմացը լրագրող է, թե դիտորդ. իրավապաշտպան

«Ոստիկանությունը այնքան է լկտիացել, որ երբ լրատվության աշխատող են տեսնում որևէ միջոցառմանը, համարում են, որ նրանք խոչընդոտում են իրենց աշխատանքը: Պատճառն այն է, որ նրանք հնարավորինս չեն ուզում լուսաբանվել, և դրա համար անում են ամեն ինչ: Միևնույն է գիտեն՝ չեն պատժվելու», -այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: […]

Հայոց Ցեղասպանության հիշատակի հանրահավաքներ Վիրահայոց թեմում /ֆոտո/

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները Վիրահայոց թեմում մեկնարկեցին ապրիլի 23-ին հայոց եկեղեցիներում կատարված հանգստյան ժամերգությամբ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան տեղի ունեցավ հանգստյան ժամերգություն, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքային տարբեր կառույցների երիտասարդներ: Հավարտ ժամերգության Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր պատգամը փոխանցեց ներկաներին, հորդորելով հավատարիմ և նախանձախնդիր լինել հայ Դատին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի