22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատգամավորը կոչ արեց չքվեարկել ԸՕ նախագիծը

ԱԺ հերթական նիստին պատգամավոր Ստեփան Մարգարյանը ափսոսանք հայտնեց ‹‹4+4+4›› ձեւաչափի ձախողման առնչությամբ:

‹‹Ափսոսում եմ, որ ‹‹4+4+4›› ֆորմատով կոնսենսուս չկայացավ: Ափսոս, որ իշխանություններն ընդառաջ չգնացին… Կարծում եմ՝ կոնսենսուս ապահովող էլի մի ֆորմատ կարելի է ձևավորել: Դեռ ուշ չէ››, – ասաց պատգամավորը` ընդգծելով՝ ամեն կերպ պետք է անել այնպես, որ ընտրախախտումները բացառվեն կամ գոնե  հնարավորինս քչանան:

Ստեփան Մարգարյանը շեշտեց՝ նոր Սահմանադրության մեջ հստակ չի երեւում՝ ով պիտի լինի մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը եւ երկրի համար, որտեղ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն է, նաեւ հայտնի պայմաններում, որ տեղի են ունենում ընտրությունները, ընտրակաշառքով ընտրված ԱԺ-ի ընտրությունը վտանգավոր է: Պատգամավորը կոչ արեց քննարկել ԸՕ նախագիծը, բայց չքվեարկել:

Մարգարյանի ելույթին հետեւեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի «ռեպլիկը». ‹‹Սա բազմակարծության ամբիոն է, ամեն մեկը կարող է ներկայացնել իր տեսակետը,  բայց Սահմանադրության մեջ հստակորեն նշված է՝ ով է գերագույն գշխավոր հրամանատարը: Սահմանադրական բարեփոխումները միտված են եղել նաև նրան, որ ամրանա մեր երկրի պաշտպանական համակարգը: Պառլամենտական համակարգում անվտանգության երաշխիքներն ավելի են մեծանում››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ