17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հացկերույթի ժամանակ դանակահարել են Պտղնիի ռեստորանի տիրոջն ու որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր եւ որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես այսօր հայտնել են  ՀՀ Քննչական կոմիտեից,  2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երեւանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ն.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ծակած-կտրած թափանցող վերքի հեմոպնևմոթորաքս» և Մ.Վարդանյանը՝ «գլխի գագաթային շրջանի և որովայնի առաջային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայր և որդի Վարդանյանները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Կոտայքում գործող ռեստորանային համալիրներից մեկում։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող ռեստորանային համալիր, ի թիվս այլ հաճախորդների, այցելել է 10 տղամարդ, ովքեր  միասին ճաշել են նշված ռեստորանի առանձնասենյակներից մեկում:

Հացկերույթի ընթացքում հաճախորդները վնասել և ոչնչացրել են առանձնասենյակի գույքը, ինչի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել վերջիններիս և ռեստորանի ղեկավարի՝ Մ. Վարդանյանի և նրա որդու՝ Ն. Վարդանյանի միջև, որի ընթացքում հաճախորդներից մեկը դանակով հարվածել է Ն.Վարդանյանի որովայնին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև Մ.Վարդանյանը:

Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել հացկերույթի մասնակիցների շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու համար։ Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ