16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մայրը վաճառել է նորածին որդուն, որպեսզի հետ վերադարձնի մյուս որդուն

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է 34-ամյա մի կին, ով ցանկանում էր վաճառել նորածին որդուն։ Ոստիկաններին նա պատմել է, որ փոքրիկին ցանկացել է վաճառել, որպեսզի հարազատներից գնի իր ավագ որդուն։

Ինչպես պարզվել է, ամուսնալուծությունից հետո տղան մնացել է ամուսնու մոտ։ Ընդ որում, կինը Դաղստանից է, հատուկ Պետերբուրգ է մեկնել, որպեսզի բարեկամները չիմանան, որ ինքը հղիացել է, որպեսզի վաճառի երեխային։

Նա պայմանավորվել է երեխայի վաճառքի մասին՝ չիմանալով, որ իրականում ոստիկաններն են իր հետ բանակցում։ Նա ցանկացել է վաճառել տղային՝ ծննդատնից դուրս գալուց անմիջապես հետո։ Նա ցանկանում էր վաճառել երեխային 470 հազար ռուբլիով։ Կինը ոստիկաններին ասել է, որ նախկին ամուսինն իրեն արգելել էր շփվել որդու հետ, եւ ինքը ցանկացել է այդ գումարով հետ «գնել» որդուն։

Այժմ կինը ձերբակալվել է, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ