22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող եւ իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ եւ քննարկել պահման պայմաններին առնչվող […]

Հայտնի է Հալաբյանում ավտոբուսի պայթյունից մահացած երկրորդ անձի ինքնությունը

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյ անը Ֆեյսբուքյան իր հարթակում հայտնում է, որ տվյալ անձը ՀՀ քաղաքացի 55-ամյա Ռուբեն Բալյանն է։ Նա այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և […]

Ոստիկանությանը նռնակներ և այլ զինամթերք են հանձնել

Ոստիկանության Թալինի բաժնի ՊՊԾ ջոկի ծառայողների և ոստիկանության վետերանների  բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 16.00-ին,1964 թ. ծնված  Հրաչիկ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 16 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ և հայտնել, որ նշվածը ձեռք է բերել 1992-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Այս մասին հայտնում են […]

Հացկերույթի ժամանակ դանակահարել են Պտղնիի ռեստորանի տիրոջն ու որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր եւ որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես այսօր հայտնել են  ՀՀ Քննչական կոմիտեից,  2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երեւանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց […]

Արի Ղարաբաղ և նայիր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ.Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քննադատել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին և մեղադրել նրան Ադրբեջանի կողմից կաշառվելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր հարթակում։ «Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում կոռուպցիան։ Իրենց ստամոքսները խավիարով, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով լցնող և բռնապետներին գովերգող քաղաքական գործիչներն ամենավտանգավոր ահաբեկիչներն են։ Նման […]

Ո՞ւմ պետք է ավելի շատ խղճալ՝ նախագահ Օբամայի՞ն, թե՞ միամիտ հայերին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանելու ցեղասպանություն: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառով, որը կարող է ներկայացվել միայն որպես միամտություն, բազմաթիվ հայեր Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Օբամայի պաշտոնավարման առաջին տարվանից՝ 2009 թվականից ի վեր զուր հույսեր էին փայփայում, որ նա […]

Պատգամավորը կոչ արեց չքվեարկել ԸՕ նախագիծը

ԱԺ հերթական նիստին պատգամավոր Ստեփան Մարգարյանը ափսոսանք հայտնեց ‹‹4+4+4›› ձեւաչափի ձախողման առնչությամբ: ‹‹Ափսոսում եմ, որ ‹‹4+4+4›› ֆորմատով կոնսենսուս չկայացավ: Ափսոս, որ իշխանություններն ընդառաջ չգնացին… Կարծում եմ՝ կոնսենսուս ապահովող էլի մի ֆորմատ կարելի է ձևավորել: Դեռ ուշ չէ››, – ասաց պատգամավորը` ընդգծելով՝ ամեն կերպ պետք է անել այնպես, որ ընտրախախտումները բացառվեն կամ գոնե  հնարավորինս քչանան: Ստեփան Մարգարյանը շեշտեց՝ նոր […]

Հայկական կողմը զոհ ունի

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ […]

Մայրը վաճառել է նորածին որդուն, որպեսզի հետ վերադարձնի մյուս որդուն

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է 34-ամյա մի կին, ով ցանկանում էր վաճառել նորածին որդուն։ Ոստիկաններին նա պատմել է, որ փոքրիկին ցանկացել է վաճառել, որպեսզի հարազատներից գնի իր ավագ որդուն։ Ինչպես պարզվել է, ամուսնալուծությունից հետո տղան մնացել է ամուսնու մոտ։ Ընդ որում, կինը Դաղստանից է, հատուկ Պետերբուրգ է մեկնել, որպեսզի բարեկամները չիմանան, որ ինքը հղիացել է, որպեսզի վաճառի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի