27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

2015 թ-ին աշխատավայրերում պատահարի հետևանքով տուժել է 45 մարդ, 5-ը` մահացել են

Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով նախորդ տարում ՀՀ-ում արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 1000 աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4 :

Արձանագրված դժբախտ պատահարներից 22-ը գրանցվել է Սյունիքի մարզում, 10-ը` Երևանում, 7 դեպք` Լոռու մարզում, 4 դեպք` Գեղարքունիքի մարզում, 1-ական` Արարատի և Արմավիրի մարզերումմ: Նշված դեպքերից 7-ը պատահել է կանանց հետ:

Պատահարներից 5 ավարտվել է մահվան ելքով, իսկ մահերը գրանցել են Արարատում, Արմավիրում և Սյունիքում:

Աշխատավայրում դժբախտ պատահարների վիճակագրությունը` ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների: Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում գրանցվել է 33 պատահար, մշակող արդյունաբերություն` 4, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 3 դեպք, տեղեակտություն և կապ` 2, փոխադրումներ և պահեստային տնտեսություն` 1, կացության և հանրային սննդի կազմակերպում` 1, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 1:

Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2015թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ-օրերի գումարային քանակը կազմել է 2 հազար 068: Դժբախտ պատահարների հետևանքով Երևանում և ՀՀ Սյունիքի մարզում 1-ական տղամարդ դարձել է I, ՀՀ Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ II խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու ճանապարհին Երևանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար` տուժել է 2 կին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ