15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարող և չի ուզում պատասխանել

Ապրիլի 29-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ընթացող դատական նիստին Պերմյակովի բոլոր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո դատախազի հարցին, թե արդյոք տրված  ցուցմունքների ժամանակ Պերմյակովի նկատմամբ բռնություն կամ սպառնալիք կիրառվել է, ամբաստանյալը պատասխանել է՝ ոչ:

Պերմյակովը նշել է, որ իրեն մեղավոր է ճանաչում է ներկայացված բոլոր մեղադրանքներում, ինքն այդ ամենը կատարել է միայնակ:

Նա նաև նշել է, որ ընկերների մեջ եղել են հայեր, ում հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Պերմյակովը, պատասխանելով դատավարական կողմերի հարցերին, հրաժարվեց բացատրել իր դաջվածքի իմաստը:

«Օդնոկլասսնիկի» սոցցանցում իր գրառումների մասին Պերմյակովը նշել է, որ դրանք իր գրառումները չեն:

Դասալքության պատճառների մասին Պերմյակովը չի խոսել:

Պերմյակովը նշել է, որ չի կարող նկարագրել Ավետիսյանների տան ճանապարհը, քանի որ չի հիշում:

Ավետիսյանների տունն ու իր գործողությունները նկարագրելու մասին փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին ի պատասխան` ամբաստանյալը նշել էց. «Չեմ ուզում և չեմ կարող պատասխանել»:

Դատարանի դահլիճում իրեն ուղղված հարցերին Պերմյակովը հիմնականում պատասխանել է . «Չեմ հիշում, չեմ կարող պատասխանել»:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։

Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):

Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:

Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ