18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բացահայտվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից կատարված գողությունը

Ապրիլի 23-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/` «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1994 թ. ծնված Հայկ Ս.-ն և 1995 թ. ծնված Բաբկեն Շ.-ն: Խուզարկությամբ Հայկ Ս.-ի բնակարանում հայտնաբերվել են իրեղեն ապացույց հանդիսացող դյուրակիր 2 համակարգիչները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ