26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սիրիայում հայեր են զոհվել

Սիրիայի Ղամշլի քաղաքում ահաբեկիչների և ինքնապաշտպանական ջոկատների միջև նախօրեին տեղի ունեցած բախումներիի հետևանքով երկու հայ է զոհվել։ Նրան են՝ Հակոբ Մանուկյանը և Թովմաս Մինասյանը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Զինյալ խմբավորումները բնակելի թաղամասերի վրա արձակել են հրթիռներ, կան զոհեր, վիրավորներ, արձանագրվել են նյութական վնասներ: Նշվում է, որ սիրական բանակը վերահսկում է իրավիճակը:

«Քիթիկ, ասա` հը՞». կինը մատով` ոստիկանի քթին /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 22-ին  Ազատության հրապարակում մեկնարկած երթը արգելվեց ոստիկանության կողմից: Այն պահին, երբ ոստիկանական ուժերը պատ կազմած փորձում էին ակցիայի մասնակիցներին թույլ չտալ քայլել դեպի Բաղրամյան պողոտա տարեց մի կին մոտեցավ ոստիկաններին.«Ուզում եմ գնամ իմ աղբյուրից ջուր խմեն` ճամփա տվեք»: «Չի կարելի տիկին, պետք է շրջանցեք պատը»,-ոստիկանի հորդորին կինը արձագանքեց. «Դու սուս, […]

Էնվերը 10 օր շատ ապրեց. Հայկական Նեմեսիս

Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.): Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և […]

Հայրս մահացավ «հայ» բառը շուրթերին. Ֆրիտյոֆ Նանսեն

Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունների հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ԱԶԳի մահավճիռ էին արձակում: Հենրի Մորգենթաու – ԱՄՆ դեսպան Թուրքիայում, 1918թ.: 1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած […]

Ուր էլ որ տեղափոխած լինեն, քիչ անց կլսենք, որ Վահանը դժբախտ պատահարից մահացել է

Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հատնել են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը տեղափոխվել է երրորդ երկիր, չնշելով երկրի անունը: Վսահ եմ, որ այն Թուրքիան է: Ուր էլ որ տեղափոխած լինեն, քիչ անց կլսենք, որ Վահանը դժբախտ պատահարից մահացել է: Նման մարդկանց կենդանի չեն թողնում, այնպես որ Վահանը […]

Թքած ունի

Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում դատարանը շարունակում է  ուսումնասիրել  Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Ցուցմունքներից մեկի համաձայն Պերմյակովը  խնդիրներ  չի ունեցել ռազմաբազայում` ոչ հրամանատարների, ոչ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում: Ծառայության վայրը լքելու միակ պատճառը […]

Դատարանից կալանավորի փախուստի դեպքով քրգործ է հարուցվել. ՀՔԾ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դ.-ն կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատական նիստից հետո, գտնվելով հիշյալ դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցում, ձեռնաշղթայով փակված ճաղավանդակը չպարզված եղանակով բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից և […]

“Euro Ombudsman” պարբերականի միջազգային անդրադարձը ԼՂՀ ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցին

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը (http://bit.ly/1XM3Zwv): «Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող […]

Զինծառայողի սպանության գործով ձերբակալված կա

Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 21-ին, ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը […]

Ի՞նչ բացահայտումներ են սպասվում այսօրվա նիստին

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 22-ին կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այս նիստի ընթացքում, դատարանը կշարունակի լսել  Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Անցած նիստի ժամանակ Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Դատարանի դահլիճում ընթերցվում են ոչ միայն հարցաքննությունների արձանագրությունները, այլ նաև հրապարակվում տեսաձայնագրությունները: Արձանագրություններից ու տեսաձայնագրություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի