Սկանդալ դպրոցում․ ուսուցչուհին սիրավեպ է սկսել 15-ամյա աշակերտի հետ /ֆոտո/
Ռուսաստանի Վոլժսկ քաղաքի դպրոցներից մեկում սեքս-սկանդալ է հասունացել։ Հայտնի է դարձել, որ դպրոցի տարրական դասարանների 28-ամյա ուսուցչուհին սիրավեպ ունի 15-ամյա աշակերտի հետ։
Այն մասին, որ 8-րդ դասարանի աշակերտը ինտիմ կապի մեջ է ուսուցչուհու հետ, իմացել է տղայի մայրը, պատահական կերպով։ Նա տեսել է նրանց նամակագրությունն ու համատեղ լուսանկարը։ Կինն անմիջես դիմել է դպրոցի տնօրենին։
Պարզվել է, որ նրանց միջեւ մի քանի անգամ սեռահարաբերություն է տեղի ունեցել, ընդ որում՝ առաջին անգամ շենքի շքամուտքում։
15-ամյա Ալեքսեյը չի փորձել հերքել իր կապն ուսուցչուհու հետ։ Վերջինը՝ Անգելինան, մինչ դպրոցում աշխատելը մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատել, նա երկու անչափահաս երեխաների մայր է։ Երբ հայտնի է դարձել նրանց կապի մասին, ուսուցչուհին անմիջապես ազատվել է աշխատանքից, սակայն նրա նկատմամբ նաեւ քրեական գործ է հարուցվել՝ անչափահասի մեջ կապի մեջ մտնելու համար։ Ուսուցչուհուն մի քանի տարվա ազատազրկում է սպառնում։