27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առեղծվածային դեպք․ ադրբեջանցի հարսն անհետացել է հարսանիքից մեկ շաբաթ անց /ֆոտո/

Արդեն  8 օր է՝ հարազատները ոչ մի նորություն չունեն 23-ամյա ադրբեջանուհի Գուլա Գաբիբովայից։ Վերջին անգամ նա կապվել է մոր հետ ապրիլի 21-ին։ Աղջիկը ասել է, որ ամուսնու համար ընթրիք է պատրաստում։

«Ամսի 22-ին Գուլային է զանգել կուրսեցին, բայց հեռախոսն անհասանելի է եղել։ Հետո ոչ մի կերպ չկարողացանք կապվել իր հետ»,- պատմում են աղջկա ընկերները։

Հայտարարության մեջ ասվում է՝ աղջիկն անհետացել է օրը ցերեկով՝ Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում։

«Գյուլնարն  ամուսնու հետ ապրում են այդ փողոցում։ Բայց ինչպես է անհետացել, պարզ չէ»,- ասում է աղջկա ընկերուհին։ Աղջկա ընտանիքը ժամանակ չի կորցրել, անմիջապես ոստիկանություն են դիմել, իրենք էլ բոլոր հիվանդանոցները զանգահարել են՝ Գուլան չկա։

Ոստիկաններն արդեն քրեական գործ են հարուցել՝ սպանության հոդվածով։ Հետաքրքիրն այն է, որ աղջկա ամուսինը՝ Սամիրը, ոստիկանություն չի դիմել, կնոջը չի փնտրում, թեեւ հենց նա է վերջինը տեսել Գուլային։

 

Такие ориентировки распространяют сейчас активисты и родные Гули. Фото: СОЦСЕТИ

Սամիրը տարօրինակ ցուցմունքներ է տվել։ Ասել է՝ կինը դուրս է եկել ցերեկը 13։30-ին, ընկերուհու հետ բժշկի է գնացել։ Սակայն աղջկա մայրն ասում է, որ աղջիկը դասի էր, չէր կարող գնալ այլ տեղ, այն էլ՝ բժշկի։

«Սովորաբար նա շատ խանդոտ է, իսկ հիմա չի անհանգստանում առանձնապես, չի փնտրում կնոջը»,- պատմում են աղջկա ընկերները։ Գուլայի անձնագիրը տանն է, աղջիկը չի հեռացել երկրից կամ քաղաքից։

Ինչպես պարզել են լրատվամիջոցները, Սամիրն ու Գյուլնարը ամուսնացել են ապրիլի 15-ին։ Նրանք իրար լավ չեն ճանաչել, չնայած Ռուսաստանում են ապրում, սակայն ադրբեջանական ավանդույթներով՝ հարսն ու փեսան շատ չեն շփվել նախքան հարսանիքը։ Հարսանիքն է ծնողներն են կազմակերպել։

Гюльнара с Самиром до свадьбы общалась мало. Фото: СОЦСЕТИ

Հայտնի չէ, Գյուլնարը ցանկացել է ամուսնանալ Սամիրի հետ, թե ոչ, հատկապես, որ վերջինն իրենից տարիքով բավականին մեծ է՝ 34 տարեկան։ Ընկերուհիները պատմում են՝ Սամիրը տարօրինակ երիտասարդ է՝ թույլ չի տվել կնոջը ընկերուհիների հետ հանդիպել, միայն մոր հետ, ստիպել է ջնջվել բոլոր սոցկայքերից։ Ընկերուհիները ասում են, որ աղջիկը վերջին օրերին ոչ ոքի հետ չի շփվել։ Ծնողները մեծ հույս ունեն, որ աղջկան չեն սպանել, պարզապես նա փախել է խանդոտ ամուսնուց, հուսով են՝ աղջիկն ի վերջո վերադառնալու է իրենց մոտ։

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ