07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արի Ղարաբաղ և նայիր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ.Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քննադատել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին և մեղադրել նրան Ադրբեջանի կողմից կաշառվելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր հարթակում։

«Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում կոռուպցիան։ Իրենց ստամոքսները խավիարով, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով լցնող և բռնապետներին գովերգող քաղաքական գործիչներն ամենավտանգավոր ահաբեկիչներն են։ Նման քաղաքական գործիչներից է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ով գովերգում էր Իլհամ Ալիևին և Ադրբեջանը։

Ամո՛թ Ռոդրիգես Սապատերոյին: Արի՛ Ղարաբաղ և նայի՛ր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ։ Իսկ գուցե դու արդեն սովորել ես գլուխնե՞ր կտրել: Ադրբեջանական ահաբեկչությունը ոչ միայն սպառնալիք է Ղարաբաղի համար, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Բաբայանը։

Նշենք, որ Իսպանիայի նախկին վարչապետը մասնակցում է Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովին։ Իր ելույթի ընթացքում նա գովասանքի խոսքեր է շռայլել Բաքվին։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ