25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբեք չպետք է մոռանանք մի ամբողջ մշակույթի ոչնչացման փորձը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Արմենպրեսի փոխանցմամբ հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ մոտ մեկ դար առաջ 1915թ-ից ի վեր շուրջ տաս տարիների ընթացքում ավելի քան 1.5 միլիոն անմեղ հայեր` երեխաներ, կանայք և տղամարդիկ, Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են համակարգված կոտորածների ու ցեղասպանության:

«Այսօր մենք հիշում ենք այս դաժան, անմարդկային էթնիկ զտման շրջանը: Մենք պատվում ենք զոհերի հիշատակը` ճանաչելով անցյալը: Երբեք չպետք է մոռանանք մարդկային կյանքեր ոչնչացրած, համայնքեր արմատախիլ արած և մի ամբողջ մշակույթ ոչնչացնել փորձած այս արշավը»,- շեշտել է դեմոկրատ առաջնորդը:

Փելոսին նաև ընդգծել է, որ շատ հաճախ պատմության ողբերգական հանցագործությունները արհամարհվում, փոքրացվում կամ ժխտվում են, սակայն ապագա սերունդների առջև մարդկության պարտքն է առերեսվել ցավոտ պատմությանը` առավել հուսալի ապագա ստեղծելու համար:

«Հիշատակի այս օրը մենք պետք է ընդունենք ճշմարտությունը: Մեր բարոյական պատասխանատվություն է ամեն օր յուրաքանչյուր համայնքում խոսել մոլեռանդության, խտրականության և ատելության դեմ, որոնք էլ հաճախ սնում են բռնությունը»,- ամփոփել է Նենսի Փելոսին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ