15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էնվերը 10 օր շատ ապրեց. Հայկական Նեմեսիս

Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.):

Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան:

1919 թ-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Արձանագրվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:

1921թ. մարտին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Հարդենբերգ պողոտայում գնդակահարեց Թալեաթին: Մի տարի անց Թիֆլիսում օրը ցերեկով Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը մի քանի կրակոցով վերջ տվեցին ադմիրալ Ջեմալին: 1921-ին էր նաև, որ Արշավիր Շիրակյանը Հռոմի կենտրոնում ոչնչացրեց Սայիդ Հալիմ փաշային, մեկ տարի անց Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինի կենտրոնում սպանեցին Տրապիզոնի ջարդարարներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազըմիին: Երիտթուրքերի պարագլուխներից վերջինի՝ Էնվերի դատավճիռն իրագործեց Յակով Արկադիի Մելքումովը: Էնվերն իր հանցակից ադմիրալ Ջեմալից շատ ապրեց ընդամենը 10 օր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ