07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծեծել են ակումբի անվտանգության աշխատակիցներին, վրաերթի ենթարկել ոստիկանին եւ դիմել փախուստի/վիդեո/

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 11-ին Երեւանի կարաոկե ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մասին:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, այդ օրը ժամը 01:00-ի սահմաններում երեք երիտասարդ, մտնելով կարաոկե ակումբ, նստել են սեղաններից մեկի մոտ: Երիտասարդներին անմիջապես մոտեցել է անվտանգության աշխատակիցն ու ներկայացել: Այս փաստը, սակայն, հաճախորդներին զայրացրել է. նրանք հարվածել են աշխատակցին, ապա պարզաբանում անելու պահանջով դուրս հրավիրել նրան եւ գործընկերոջը:

Կարաոկե ակումբի բակում երիտասարդները ծեծել են ավտանգության աշխատակիցներին, ապա մտել սրահ եւ կոտրել դռան ապակիներն ու գույքը:

Րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նրանց գալուն պես երիտասարդները փորձել են մեքենայով դիմել փախուստի: Նրանք մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկաններից մեկին, սակայն տարածքից շատ հեռանալ չի հաջողվել. ոստիկաններից մեկը կրակել է մեքենայի անվադողին՝ այդ կերպ թույլ չտալով հեռանալ:

Ոստիկանության բաժին բերման ենթարկվածներն են Մանվել Մեսրոպյանն ու Արման եւ Արսեն Հովհաննիսյանները:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ