Հայրս մահացավ «հայ» բառը շուրթերին. Ֆրիտյոֆ Նանսեն
Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունների հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ԱԶԳի մահավճիռ էին արձակում: Հենրի Մորգենթաու – ԱՄՆ դեսպան Թուրքիայում, 1918թ.:
1915թ. սկիզբ առան այս Սարսափները որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ:
Ֆրիտյոֆ Նանսեն – նորվեգացի գիտնական, 1916թ.:
Արեվմտահայերի բռնագաղթը այլ բան չէր քան քողարկված սպանդ: …Չկա աշխարհում որեվէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները:
Ժակ դը Մորգան – ֆրանսիացի գիտնական, 1917թ.:
Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպիսիք կատարել չէր հանդգնում ԼԵՆԿԹԵՄՈՒՐԸ: Ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքաների տեղահանվող բնակուչությանը սովամահության դատապարտելը:
Վալերի Բրյուսով – ռուս գրող, 1916թ.:
Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբապտ և հերոսական ԱԶԳի մասին, որն աշխարհը զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:
Ֆայեջ էլ-հուսեյն, 1917թ.:
Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
Արմին Վագներ – գերմանացի գրող, 1919թ.:
Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
Ալբերտ Այնշտայն – գերմանացի գիտնական
Աքսորելը նույն չափ ծանր է, ինչպես և մասսայաբար ոչնչացնելը և զարմանալի չէ, որ հայերը վերջիվերջո հույսեր կսկսեն դիմադրավել: Նույնիսկ հաջողության հույսեր չունենալով, այն միջոցները, որոնցով կատարվում է տեղահանությունը վկայում են, որ կառավարությունը իսկապես նպատակ ունի ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ՝ Թուրքական պետության մեջ:
Հանս Վանգենհայմ – Գերմանիայի դեսպան Թուրքիայում, 1915թ.:
Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեղ կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ:
Վալերի Դորդլեւսկի – ռուս արվեստագետ, 1917թ.:
Նույնիսկ “սահմանադրության” հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր “ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ:
Յոզեֆ Մարկվարտ – գերմանացի գիտնական, 1919
Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում:
Անատոլ Ֆրանս – ֆրանսիացի գրող, 1916թ.:
Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ;
Առնոլդ Թոյներ – անգլիացի պատմաբան, 1915թ.: