20 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Զինծառայողի սպանության գործով ձերբակալված կա

Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 21-ին, ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ