Ի՞նչ բացահայտումներ են սպասվում այսօրվա նիստին
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 22-ին կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այս նիստի ընթացքում, դատարանը կշարունակի լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:
Անցած նիստի ժամանակ Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Դատարանի դահլիճում ընթերցվում են ոչ միայն հարցաքննությունների արձանագրությունները, այլ նաև հրապարակվում տեսաձայնագրությունները:
Արձանագրություններից ու տեսաձայնագրություններից բացի դատարանն ունի տեսաձայնագրությունը, որտեղ Վալերի Պերմյակովը ցույց է տալիս, թե ինչպես է իրականացրել հանցագործությունը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող- ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: