«Զինված խումբը պետք է վայր դնի զենքերը»
«Տեղի ունեցածը վկայում է անվտանգության կառույցների բացթողումների մասին, որովհետև այդ խումբը բացահայտ հանդես էր գալիս ապստամբության մասին կոչերով»,-այսօր՝ հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Էրեբունիում ծավալվող իրադարձություններին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Կոչ եմ անում զինյալներին, քանի որ կա զոհ, վիրավոր, ծանր գործողություն, ուրեմն այդ ամենի պատասխանատվության բեռը զինյալ խումբը պետք է վերցնի իր վրա: […]





































