13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Թուրք-քրդական ուժգին բախումներ Դիարբեքիրում. սպանվել է 3 ոստիկան

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Էրգանի շրջանում  թուրքական ոստիկանությունը գործողություն է իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին դեմ:

«Haberler» լրատվակայքի հաղորդմամբ` ուժայինները գրոհել են քուրդ զինյալների հավաքատեղիներից մեկը: Դրա հետևանքով  սպանվել է 3 ոստիկան, ևս 2 ոստիկան էլ վիրավորվել է: Այնուհետև տարածքում տեղի են ունեցել ևս մի քանի ուժգին թուրք-քրդական բախումներ, որի ժամանակ սպանվել է մեկ քուրդ գրոհային:

Ոստիկանության հատուկջոկատայիններին օգնության են հասել ժանդարմերիայի ստորաբաժանումները: Բախումները նշյալ տարածքում դեռևս շարունակվում են:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ