23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անկարգություններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. կոտրել են փականները, այրել բարձերը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 10 անձի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու եւ իրականացնելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական […]

«Կոչ եմ անում ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ». Հովհաննես Մարգարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կոչը. Բոլորիս համար անսահման ցավ է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրոհի  հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել: Հայկական Վերածնունդը՝ ի դեմս իմ գործընկերներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի, հայտնել է իր դիրքորոշումը, և  միանալով նրանց՝ ես առաջարկում եմ մեկ […]

Ոստիկանին նշանվելու կապակցությամբ ազատ են արձակել

Ոստիկանին նշանվելու կապակցությամբ ազատ են արձակել: Էլ չբողոքեք, որ ամուսնությունը մեր մոտ չի խրախուսվում 🙂 Իսկ եթե լուրջ, ապա ամեն ինչ պետք է անել խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար: Գևորգ Մելքոնյանի գրառումը

Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո .«Ամարաս 5165»

«Ամարաս 5165» կազմակերպության խորհրդի հայտարարությունը Խորհուրդը վճռականորեն դատապարտում է ս/թ հուլիսի 17-ին մայրաքաղաքում մի խումբ արկածախնդիրների կողմից ոստիկանության Պարեկապահակային գնդի վրա կատարված հարձակումը, որն, ըստ էության, ավազակային հարձակում էր հայ ժողովրդի անվան ու հեղինակության դեմ։ Ժողովրդի անունից հանդես եկող և ապստամբության հրահրող ահաբեկչական այս խմբի գործողություններն ու հայտարարությունն այսօր ուղղակիորեն հարվածում են Ղարաբաղյան հակամարտության հարցում […]

Էդուարդ Շարմազանովը այցելել է վիրավոր ոստիկաններին

Henaran.am-ը զինվորական հոսպիտալից տեղեկացավ, որ այսօր՝ հուլիսի 18-ին  Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այցելել է վիրավոր ոստիկաններին: Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան հիմնադիր խորհրդարանի անդամները գրավել են Էրեբունի համայնքի ոստիկանության բազան և պատանդներ վերցրել: Նշենք , որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության […]

ՊՊԾ գնդում գտնվողներն ապահովվել են սնունդով եւ անհրաժեշտ դեղորայքով. ԱԱԾ

Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղորայքով: Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը […]

Զինված միջադեպի տուժածներից երկուսին վիրահատել են, նրանց վիճակը կայուն ծանր է

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ «Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ եւ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։ […]

Ալմաթիում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա․ կան զոհեր /ֆոտո 18+, վիդեո/

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանների վրա, ինչի արդյունքում երկու ոստիկան է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։ Նշվում է, որ հանցագործներից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսների նկատմամբ հեռախուզում է հայտարարվել։ Տեղի ունեցածը որակվել է իբրեւ ահաբեկչություն, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Երեւանում ոստիկանության մասնաշենքի գրավման առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Երեւանում ոստիկանության մասնաշենքի գրավման առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացանք , որ րեական գործը ԱԱԾ Քննչական վարչության վարույթում է։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: […]

Հեղաշրջման անհաջողությունից հետո Թուրքիայում կա արդեն 6.000 ձերբակալված

Թուրքայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը պետական TRT հեռուստաալիքի եթերից անդրադարձել է իրավապահ մարմինների գործունեությանը ռազմական հեղաշրջման անհաջողությունից հետո: Նախարարը տեղեկացրել է, որ ռազմական հեղաշրջումը նախաձեռնելու հետ կապ և մասնակցություն ունեցած անձանց որոնման և բացահայտման աշխատանքները շարունակվում են: «Այս պահին կա ավելի քան 6.000 ձերբակալված: Նրանց նկատմամբ իրավական գործընթացը շարունակվում է»: Ի դեպ, միայն Անկարայի հանրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի