21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վանաձորի հարբած բնակիչը հայհոյել է փողոցում, քաշքշել ոստիկաններին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

2016 թվականի հուլիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկապահակակետային ծառայության դասակի 2-րդ ջոկի ոստիկաններ Վ.Փենենյանը եւ Ա.Դումանյանը զեկուցագիր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ եւ Գարեգին Նժդեհ փողոցների հատման խաչմերուկում Վանաձոր քաղաքի բնակիչը, չենթարկվելով հասարակական կարգը խախտելը դադարեցնելու՝ իրենց օրինական պահանջին, վիճաբանել ու քաշքշել է վերջիններիս՝ գործադրելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Նախապատրաստված նյութերով Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում նույն քաղաքի բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, վնասել մայթերին տեղադրված աղբամանները, վիճաբանել ոստիկանների հետ՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, կիրառել բռնություն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի եւ 258-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ