23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնի է զոհված ոստիկանի անունը

Հայտնի է այսօր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով զոհված ոստիկանի անունը: Ինչպես հաղորդել է «Երկիր մեդիան» , զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանն է:

Ժիրայր Սեֆիլյանին քաղաքական գործիչ չեմ համարել.Լյուդմիլա Սարգսյանը հորդորում է

«Սահմաններում տիրող իրավիճակի պայմաններում`   նման քայլերի դիմելը , եթե հարգանք չունենայի այդ քաղաքական ուժի որոշ ներկաչացուցիչների նկատմամբ` կհամարեի դավաճանություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Ես համարում եմ, որ կատարվածը արկածախնդրություն է և հնարավոր է որ այս մարդկանց ոգևորել է թուրքական հեղափոխության փաստը : […]

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել․ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և […]

Հալեպում տասնվեցամյա հայ պատանի է զոհվել

Հալեպում պատահական փամփուշտը խլել է տասնվեցամյա հայ պատանու կյանքը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը: «Հուլիսի 15-ի ուշ գիշերին Թուրքիոյ մէջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի ուրախութեան որպէս արդիւնք, Հալէպի բոլոր ծայրամասերուն մէջ կրակոցի ձայներ լսուեցան, որոնց հետեւանքով ուղեկորոյս փամփուշտ մը պատճառ դարձաւ տասնվեցամեայ Գր իգոր Մինասեանի նահատակութեան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է «Գանձասար»-ը: Պատանուն հողին […]

Բերման են ենթարկվել Լևոն Բարսեղյանը և Պետրոս Մակեյանը

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին տարել են ոստիկանություն: «Ինձ տանում են ոստիկանություն՝ առանց հիմքի, Շիրակի վարչություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Բարսեղյանը: Ավելի վաղ Բարսեղյանը տեղեկացրել էր, որ գալիս է Երևան, երբ հասել է Ագարակի մոտ ու ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան: Այսօր առավոտյան Ոստիկանության Արթիկի բաժին բերման է ենթարկվել նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության […]

Մի խումբ զինված անձինք մուտք են գործել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք. ԱԱԾ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
 Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ […]

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի արդյունքում զոհերի թիվը հասնում է 250-ի /վիդեո/

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի արդյունքում զոհերի թիվը, ըստ թուրքական լրատվամիջոցների, անցնում է 250 հոգին։ Նշվում է, որ նրանցից մոտ 104-ը հեղափոխության փորձ իրականացնող զինվորականներն են, եւս 40-ը ոստիկաններ են։ զոհերից առնվազն 47-ը սովորական քաղաքացիներ են, հայտնում է НТВ-ն։

«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Նիսի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, գրում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում օրերս բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, եւ  կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Ահաբեկչության արդյունքում 80 հոգի են մահացել։

Թուրքիայում անզեն զինվորականները հանձնվում են․ զոհերի թիվը հասել է 90-ի

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, կա 1154 վիրավոր, հայտնում է РИА НОВОСТИ-ն։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Անկարայում մոտ 200 անզեն զինվորականներ հանձնվել են ոստիկանությանը։ Հեղափոխության փորձի համար արդեն 1563 մարդ է ձերբակալվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի