21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երեւանում ոստիկանության մասնաշենքի գրավման առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Երեւանում ոստիկանության մասնաշենքի գրավման առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացանք , որ րեական գործը ԱԱԾ Քննչական վարչության վարույթում է։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ Վիրավորում է ստացել նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը։ Այս պահին բանակցություններ են ընթանում պատանդներին ազատելու եւ զինված հարձակումը դադարեցնելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ