23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

նշանակվել են ծառայողական քննություններ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն: Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: […]

Արյունահեղության հավանականությունը

«Տեռոր կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցնում են ոչ թե բուն մեղավոր կողմը, այլ երկրորդական դեմքերի, որոնք առնչություն չունեն բուն խնդրի հետ: Տվյալ դեպքում թիրախը ոստիկանությունն էր»,-այս մասին այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի  ժամանակ, անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին՝  ասաց   սոցիոլոգ  Ահարոն  Ադիբեկյանը: Ադիբեկյանի  խոսքով՝ այդ գործողությունները […]

«Էս խեղկատակությանը ժամ առաջ վերջ պետք է դրվի»

ՊՊԾ գնդում ամրացած զինյալների ու փողոցներում միտինգներ անող «ակտիվիստների» հոգևոր, գաղափարական, ընկերական կամ որևէ այլ կապ չեմ տեսնում։ Շատ տարբեր մարդիկ են։ Ընդհանուր ոչինչ չունեն ու մեկ անգամ չի, որ դա տեսել ու համոզվել ենք։ Միակ գործոնը, որ այսօր նրանց միավորում է, ատելությունն է։ Ուրիշ ոչինչ։ Որքան էլ հիմա փորձեն բարձր գաղափարներից խոսել, միևնույն է […]

Գիշերով զինված հարձակում, ինչպես թուրքի պոստը կգրոհես

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երբ Ժ. Սեֆիլյանը պետության և իշխանության մասին հակառակորդ տերմինով էր խոսում, այն ժամ ասեիք` ասածդ ասած չի, արածդ էլ` արած չի… Խուրդա ժառանգությունն ու էլի մի քանի զաչումարիտ եղած խմբակներ կանգնում էին կողքը` ալիքի վրա մի բան բռնելու, սայտերի լրահոսում երևալու համար… Հետևանքը պետք է սա լիներ` գիշերով […]

Հայրենի հողի վրա հերոսը չի կարող կրակել. Ռոլանդ Շառոյանը դիմում է Պավլիկ Մանուկյանին

Արձակագիր Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ դիմել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին, ով «Սասնա ծռեր» խմբավորման անդամ է և այս պահին Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված ապստամբներից մեկը. «Պավլիկ-Հնձար եղբայրս,դու ինձանից լավ գիտես,թե որտեղ է վերջանում հերոսության սահմանը և ինչ կարող է լինել այդ սահմանն անցնելուց հետո: Խնդրում եմ առաջինը դու վայր դիր զենքը հայրենի հողին,հայրենի […]

Գերմանիայում տղամարդը գնացքում հարձակվել է մարդկանց վրա ու կացնահարել /վիդեո/

Գերմանիայում գնացքում կացնով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա ու կացնատել նրանց։ Դեպքը տեղի է ունեցել Վյուրցբուրգ քաղաքում։ Ինչպես պարզվել է, հանցագործը Աֆղանստանից  17-ամյա փախստական է։ Արդյունքում 20 հոգի տուժել է, նրանցից ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են։ Հանցագործը «Ալլահ-Ակբար» կոչով փորձել է գնացքից ցած թռչել, սակայն ոստիկանը կրակել է նրա վրա ու սպանել նրան։    

26-ամյա Թաթուլի երիկամը հեռացվել է. երիտասարդ ապստամբի վիճակը դեռ ծանր է

Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված, «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են: Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հիվանդի վիճակը սկզբում եղել է ծայրահեղ ծանր, նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել: Հրազենային վիրավորում ստացած Թաթուլ Թամրազյանի վիճակը կայունացել է: Այն գնահատվում է կայուն ծանր: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան […]

Սերժ Սարգսյանը հրահանգել է. Հրապարակ

Կիրակի օրը «Սասնա ծռեր» խմբավոր­ման կողմից էրեբունիում գտնվող Երեւա­նի ՊՊԾ գնդի շենքը գրավելու առիթով Սերժ Սարգսյանի նույն օրը եւեթ հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ պետերն ու տե­ղակալները: Ներկա չեն եղել քննչական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ գլխավոր դատախազը, որն այժմ արձակուրդում է, ըստ տեղեկությունների երկրում չէ: Խորհրդակցության ժամանակ նախագահը, մեր տեղեկություններով, «շան լափ» է […]

Վեճի ժամանակ Կուլիխանը դիտավորյալ վրաերթի է ենթարկել եղբոր որդուն

Հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Ջրվեժ գյուղի Բագրեւանդ փողոցում իրեն գցել են մեքենայի տակ եւ դանակահարել: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 49-ամյա Խայլազ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը […]

«Պանտերայի» աշխատակցի դաժան ծեծի գործով մեղադրվող մաքսային տեսուչը կալանավորվել է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խեցանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել է մաքսային տեսուչ Հարություն Թ.-ին առաջադրված մեղադրանքը: ՀՔԾ-ից հայտնում են, որ վերջինիս առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ Վարազդատ Խ.-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի