23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

136 քաղաքացիներ բերվել են բաժիններ. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ: Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր  դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական […]

Խորենացու փողոցից հիվանդանոցներ տեղափոխված 51 տուժածից` 28-ը ոստիկաններ են

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ հայթայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Գիշերը տասնյակ ցուցարարներ են բերման ենթարկվել

Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունը զգուշացնելուց հետո` կեսգիշերին մոտ բերման է ենթարկել ցուցարարներին։ Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք են բերման ենթարկվել, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, ժամը 21:30-ի սահմաններում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ 51 մարդ, որոնցից 28-ը ոստիկաններ վիրավորվել էին։ Դրանից հետո իրավիճակը […]

Արյունոտ իրավիճակ Խորենացի փողոցում. քաղաքացիները քարերով հարվածեցին ոստիկաններին

Մոտ մեկ ժամ առաջ Խորենացի փողոցում գտնվող ցուցարարները հայտարարեցին, որ կտրուկ գործողությունների կդիմեն, եթե ոստիկաններն իրենց հստակ պատասխան չտան` կապված ՊՊԾ գնդի տարածք սնունդը փոխանցելու հետ: Այդ պահին ցուցարարներին մոտեցան ոստիկանները և հայտարարեցին, որ եթե ինչ-որ բան անեն, իրենք իրավունք կունենան իրենց ծեծելու: Իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին շշեր նետել: Խորենացու փողոցում գերլարված իրավիճակ է: Ցուցարարները քարեր […]

Անվանի պոետի, մեծ մտավորականի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում

Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Ծնվել է 1945 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում (մեկնակետը «Կայծ» թերթի խմբագրությունն էր), «Հայֆիլմ» կինոստուդիայում, […]

Փախուստի մեջ գտնվող թուրք հատուկջոկատայինները կարող են մահափորձ իրականացնել պետության առաջին դեմքերի դեմ

Թուրքիայում հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մայրաքաղաք Անկարայում շարունակվում է անվտանգության արտակարգ միջոցառումներ ձեռնարկվել: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk»-ը, նշելով, որ արտակարգ միջոցառումների պատճառը թուրքական զինված ուժերի հատուկ ջոկատայինների խմբի փախուստն է: Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկության՝ փախուստի մեջ է գտնվում թուրքական օդուժի մարտական որոնողափրկարարական և ստորջրյա հարձակվողական ու պաշտպնողական ստորաբաժանումների ենթակայության […]

Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան. ՔԿ

Facebook սոցիալական ցանցում այսօր տեղեկություններ են շրջանառվում, որ Սարի թաղից մարդկանց են բերման ենթարկում՝ երեկվա բախման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: «Սարի թաղի բախման գործով ձերբակալվածներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ: Նշենք, որ երեկ երեկոյան Սարի թաղի միակ ճանապարհի փակման պատճառով բախում է տեղի ունեցել […]

Սարի թաղի միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է

Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի