23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի դեմ վճիռ է կայացրել. հարցն առնչվում է նաև հայ երեխայի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում անչափահասներին իրենց ծնողներից բաժանելու կարգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, դատարանն այդ կարգը համադրելի է համարել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի հետ, որը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային: Դատարանն ուսումնասիրել է հինգ նմանատիպ դեպք, […]

Վթար Ապարան-Երևան ճանապարհին. կա զոհ

Հուլիսի 21-ին, ժամը 2.15-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին, դեպի Ապարան ընթանալիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի ձախ կողնակ, դաշտամիջյան հատված և շրջվել: Վարորդը՝ 1985 թ. ծնված Անզոր Ամարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Թուրք-քրդական ուժգին բախումներ Դիարբեքիրում. սպանվել է 3 ոստիկան

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Էրգանի շրջանում  թուրքական ոստիկանությունը գործողություն է իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին դեմ: «Haberler» լրատվակայքի հաղորդմամբ` ուժայինները գրոհել են քուրդ զինյալների հավաքատեղիներից մեկը: Դրա հետևանքով  սպանվել է 3 ոստիկան, ևս 2 ոստիկան էլ վիրավորվել է: Այնուհետև տարածքում տեղի են ունեցել ևս մի քանի ուժգին թուրք-քրդական բախումներ, որի ժամանակ սպանվել է մեկ քուրդ […]

Արդեն 6 օրն է ՊՊԾ գունդը գրաված է.ի՞նչ կա Խորենացի փողոցում

Արդեն 6-րդ օրն է , որ «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է իրենց ենթակայության տակ պահել Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը: Հիշեցնենք, որ պատանդի կարգավիճակում են գտնվում 4 ոստիկաններ, որոնց թվում են՝ Ոստիկանապետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին […]

Մոսկվան դատապարտել է Երևանում ոստիկանական շենքի գրավումը

Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում է իշխանությունների ձեռնարկած քայլերին: Նման հայտարարություն է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն: «Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 17-ին Երևանում պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցչի մահվան: Նման քրեական դրսևորումները համարում ենք անընդունելի, որոնք անմիջական սպառնալիք են […]

16 ձերբակալված կա.հարուցվել է քրգործ.ՔԿ

Երեւանում զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել. կան ձերբակալվածներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեին: Հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ: Նշվում է, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, մի […]

Կրակոցներ Երեւանում

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայանքում հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը  հաստատեցին ոստիկանությունից։ Նախնական տեղեկություններով՝ երկու տղաամարդ վիճաբանել են եւ նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է մյուսի ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանների հրահանգներին չի ենթարկվել տղամարդականցից մեկը եւ շարունակել կրակել, որի ժամանակ ոստիկանը կրակել է նրա […]

Հայաստանի քրեակատարողական համակարգի աշխատակիցներին կթույլատրեն քաղաքացիական հագուստ հագնել

Կառավարությունը այսօր  հաստատեց որոշման նախագիծը, որով փոփոխություններր ու լրացումներ են արվելու «Քրեակատարողական ծառայողների հագուստի՝ այդ թվում համազգեստի նկարագրության, դրա տրամադրման, կրելու կարգի, ժամկետների ու պայմանների սահմանման մասին» 2005-ի սեպտեմբերի 15-ին ընդունված օրենքում: Որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերոնշյալ որոշման նախագծի ընդունումով հնարավոր կլինի կարգավորել ու որոշակիորեն հաստատել քրեակատարողական ծառայողների ու հատուկ նշանակության ստորաբաժանումների քրեակատարողաական […]

Ոստիկանները դեռևս շատ հանդուրժող են.Արծվիկ Մինասյան/վիդեո/

«Ես հետևել եմ ոստիկանների աշխատանքին և որքանով,որ տեղեկացված եմ նրանք շատ հանդուրժողական են դեռևս»,-Այսօր`հուլիսի 21-ին,կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար`Արծվիկ Մինասյանը: Մանրամասնելով խոսքը նախարարը ասաց.«Եթե մանրամասն քննություններ անցկացվեն հնարավոր է մի քանի դրվագներում ոստիկանների կողմից խախտումներ եղած լինեն,բայց ընդհանուր առմամբ հանդուրժող են»: Լրագրողների`Սերժ Սարգսյանի գտվելու վայրի մասին հարցին,նախարարը պատասխանեց,-«Այս պահին ոստիկանությունը, որպես` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի