24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այո, առյուծասիրտ տղերք են, բայց…

«Ես մի բան եմ ուզում,որ մեր մտավորականերից կլինեն ժողովրդից կլինեն պետական մարմիններից կլինեն`էն մարդիկ`ովքեր,որ կոնկրետ հարց լուծող չեն էտ մարդիկ կրակի վրա թող բենզին չլցնեն,որովհետև սա պետության հույսի հետ կապված բանա»,-Henaran.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում`նկատի ունենալով հուլիսի 17-ին մի խումբ զինված մարդկանց կողմից ՊՊԾ գնդի գրավումը և բարձրացած ապսամբությունը ասաց`տավուշցի ազատամարտիկ`Սեյրան Չիլինգարյանը: «Այո, առյուծասիրտ տղերք […]

Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել 44-ամյա օտարերկրացի

Հուլիսի 22-ին, ժամը 16.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա օտարերկրացու: Վերջինս  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Դիտավորյալ սպանել են փորձագետին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում են, որ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի եւ Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են […]

Տղամարդը Մյունխենի առեւտրի կենտրոններից մեկում կրակել է մարդկանց վրա. 15 զոհ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին գերմանական Մյունխեն քաղաքի Օլիմպիա առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց  վրա, ինչի արդյոնքում, նախնական տեղեկություններով, 15 զոհ կա: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը հանգիստ կանգնած է եղել, եւ հանկարծակի հանել է զենքն ու սկսել կրակել մարդկանց ուղղությամբ: Հանցագործին հաջողվել է փախչել, ոստիկանությունն այժմ նրան է փնտրում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բռնվեց և բերվեց Հայաստան

Հուլիսի 22-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոցը` կալանք: Սուրեն […]

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին. ԱԱԾ

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված դատավարական և օպերատիվ-հետախուզական տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գնտվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և ներկայումս շարունակում են […]

Մերին կուրորեն հավատացել է բժշկուհուն.մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հոր հուզիչ ցուցմունքը

Անցած տարվա հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը համոզված է, որ դուստրը մահացել է «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հանցավոր ինքնավստահության հետեւանքով: «Հուլիսի 23-ին Մերին զանգեց կնոջս ու ասաց, որ ջերմություն ունի 37,8, կինս էլ միանգամից խորհուրդ տվեց զանգել Շուշանիկ Ալբերտովնային, որի մոտ աղջիկս հաշվառված էր: Նա էլ ասել է, թե պարացետամոլ խմիր, վիրուս է, […]

Գորիսի նախկին ոստիկանապետի լիազորությունները վերականգնվել են

«Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները վերականգնվել են»,-այս մասին Henaran.am -ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչությանից: «Հուլիսի 15-ին ոստիկանության պետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Գևորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին մարտի 22-ի հրամանը»,-ասաց նա։ Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` մինչև Գորիսի «Դիանա» ռեստորանում տեղի ունեցած ծեծի ծառայողական […]

Բրազիլիայում ահաբեկչություն է կանխվել, որը նախատեսվում էր Օլիմպիադայի ժամանակ /վիդեո/

Բրազիլիայում հայտարարել են, որ ահաբեկչություն է կանխվել, որը պատրաստվում էին իրականացնել Բրազիլիայի 10 քաղաքացիներ Օլիմպիադայի ժամանակ: Նրանք բոլորը ձերբակալված են: Մանրամասները` տեսանյութում

ՔԿՀ աշխատակցի պատճառով կալանավորի 900 հազար դրամի գույքը հափշտակվել է

ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութություն կատարելու համար: ՀՔԾ-ից հայտնում են, որ կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի