23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դանակահարել են 37-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գեւորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. հուլիսի 6-ին` ժամը 21:40-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ […]

Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը գիշերը Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի՛ պարոն Թուբոն, Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում […]

«Մարդասպանի մայրը պարծենում է». 16 ամյա սպանվածի հարազատները զայրացած են /վիդեո/

«Հունիսի 30-ին քրոջս 2 տղաները դանակահարվել են մի հանցագործի կողմից,որը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված է եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 30-ին դանակահարված Ասրիյան եղբայրների մորեղբայր`Ռուբեն Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝   հանցագործի մայրը պարծենում է,որ շատ ոստիկան ընկերներ ունեն և հարցը փակելու են: «Ես ստորագրություններ եմ հավաքել բնակչությունից,որոնք ինձ հետ պահանջում են այդ ընտանիքին վտարել «Հույսի […]

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Թալինի ոստիկանապետին

Այսօր Ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկած կոլեգիայի նիստի ժամանակ պաշտոնանկ է արվել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանը: Վերջինիս պաշտոնանկության մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Թե ինչ պատճառով է Գեւորգ Պողոսյանն ազատվել պաշտոնից, դեռ հայտնի չէ: Նշենք, որ կոլեգիայի նիստի  ընթացքում ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։

Հայտնի է Նիսի ահաբեկչության հեղինակի ինքնությունը

Ֆրանսիական լրատվամիջոցները նշել են Նիսի ահաբեկչության հեղինակի անունը։ Նա Մոհամեդ Լախուայջ Բուխլելն է, ով ծագումով Թունիսից էր։ Այժ ոստիկանությունը հետախուզում է նրա բնակարանը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 84 զոհ։ Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Նիսի ահաբեկչության զոհերի թվում Հայաստանի քաղաքացի կա

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները դիմել են ինքնավնասումների

Հուլիսի 14-ին` ժամը 17:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.-ն տեսակցությունից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել եւ առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ Գարիկ Մ.-ն եւ նրա երկու խցակիցները վերոնշյալ փաստի կապակցությամբ դիմել են տարբեր ինքնավնասումների: Դատապարտյալներին տեղում ցուցաբերվել է […]

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է․ «Ճշտում ենք Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի