04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կոչ եմ անում ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ». Հովհաննես Մարգարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կոչը.

Բոլորիս համար անսահման ցավ է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրոհի  հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել: Հայկական Վերածնունդը՝ ի դեմս իմ գործընկերներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի, հայտնել է իր դիրքորոշումը, և  միանալով նրանց՝ ես առաջարկում եմ մեկ քայլ առաջ գնալ և նախաձեռնել բանակցություններ, եթե կուզեք՝ նաև երկխոսություն, որը հնարավորություն կտա լիցքաթափել գերլարված իրավիճակը և ապահովել խաղաղ հանգուցալուծում: Հենց դա է պատճառը, որ ես, բոլոր գործերս մի կողմ թողնելով, Գյումրիից անհապաղ վերադարձել եմ Երևան: Որպես պատգամավոր՝ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել բանակցություններին համապատասխան կողմերի միջև, ավելին, հայտնի է, որ  Էրեբունու ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից մեկը՝ գյումրեցի, Գյումրու, Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանն է, ուստի,   ես՝ լինելով գյումրեցի և ճանաչելով Արամ Հակոբյանին, երևի թե կարող եմ օգտակար լինել բանակցային գործընթացին: Ելնելով վերոգրյալից՝ կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ: «Հայկական վերածնունդ» կուսակցություն

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ