05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

4 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց.իրավիճակը Երևանում

74 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ «Սասնա ծռեր» կորչվող զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների՝ այդ թվում ոստիկանապետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանին:

Այս պահին իրավիճակը հանգիստ է, գիշերը եւս հանգիստ է անցել: Առավոտյան Խորենացի փողոցում են ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Յերանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք,որ  նախօրեին բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Ոստիկանների փոխանցմամբ, Սարի թաղի կողմից քաղաքացիներ են եկել, փորձել են մուտք գործել պահպանվող տարածք։ Նրանք նաեւ քարեր եւ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, չորս ոստիկան վիրավորվել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը եւ Լեւոն Երանոսյանը, ինչպես նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Նրանք հայտնել են, որ բախման հետեւանքով քաղաքացիներ չեն տուժել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ