15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մոսկվան դատապարտել է Երևանում ոստիկանական շենքի գրավումը

Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում է իշխանությունների ձեռնարկած քայլերին: Նման հայտարարություն է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:

«Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 17-ին Երևանում պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցչի մահվան: Նման քրեական դրսևորումները համարում ենք անընդունելի, որոնք անմիջական սպառնալիք են հանրապետության քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,- ասել է Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Մոսկվան աջակցում է իշխանությունների ձեռնարկած քայլերին. «Հույս ունենք, որ դրանք թույլ կտան մոտակա ժամանակում կարգավորել իրավիճակը, ազատել պատանդներին, իրականացնել միջադեպի ամբողջական քննոություն և պատժել մեղավորներին»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ