25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավետիսյանների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

2016 թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արտագնա դատական նիստում հրապարակեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը, որով սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Տուժողների իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը կիսում են իրենց պաշտպանյալի տեսակետը՝ դիրքորոշում […]

Ես մեղավոր չեմ. ՀԽ անդամի գործով դատը մեկնարկեց

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 20-ին, մեկնարկել է ապօրինի հրազեն պահելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության` ոստիկանությունում ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ եւ յոթ հատ փամփուշտ: Դատավարության սկզբում դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն, Միքայելյանն ապօրինի կրել է զենք, ինչի […]

22 ամյա Արշակի դիակը նկուղում է հայտնաբերվել. նոր մանրամասներ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի որդու սպանությունից

Գյումրիում ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում: Հանգամանքները պարզվում են։ Մահացողը Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին է՝ Արշակը: Նա 22 տարեկան է: Ավելի վաղհայտնել էինք, որ այսօր` Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ […]

Գարեջուր եւ օղի են բաժանել՝ իբրեւ ընտրակաշառք

Կիրակի օր Ռուսաստանում Միասնական ընտրությունների օր էր, անցկացվում էին Պետդումայի եւ ՏԻՄ ընտրություններ։ Մարզերում, սակայն, ընտրություններն այնքան էլ հարթ չեն ընթացել։ Նովոսիբիրսկում, օրինակ, ընտրակաշառքի դեպքեր են գրանցվել։ Ականատեսները պատմել են, որ այստեղ մարդկանց 3 լիտր գարեջուր են տվել՝ ձայնի դիմաց։ Դիտորդները դեպքի առթիվ դիմել են դատախազություն։ Վորոնեժում եւս ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվել՝ այստեղ մարդկանց օղի […]

Կրակոցներ Գյումրիում. ԲՀԿ թեկնածու Վ. Գրիգորյանի որդին մահացել է

Այսօր` քիչ առաջ, Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին: Ըստ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանը հրազենային վնասվածքներ է ստացել գլխից և արդեն հիվանդանոց են տեղափոխել նրան մահացած: Մանրամասները ճշտվում են:

Դաժանաբար սպանել է կնոջը և գցել ճանապարհին

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սևջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում, վիճաբանության ժամանակ, […]

«Խռամի տղու հետ ա բազառ ունեցել». մանրամասներ «Կոնդի Հարութի» սպանությունից

Կոնդեցիները դրական են խոսում երեկ` սեպտեմբերի 19-ին սպանված Հարություն Գալստյանի մասին, որը հայտնի է Կոնդեցի Հարութ մականվամբ: ««Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է։ Ինքը  հանգիստ մարդ էր, իր համար ապրում էր: Ունևոր մարդ էր ու չնայած մականվանը քրեականների հետ առանձնապես տուր ու առ չուներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Գալստյանի հարևաններից մեկը, ով հասկանալի պատճառներով չի […]

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը. ՔԿ

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը : Ըստ հաղորդագրության՝ Արթուր Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների […]

Կրակոցներ Առինջ գյուղում

Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեպտեմբերի 18-ի երեկոյան կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝  կրակոցներին նախորդել է հարեւանների խնջույքը, որից հետո նշված տան բնակիչը ալկոհոլի ազդեցության տակ հեռացել է, ապա իր տան մոտ կրակոցներ արձակել։ Այս պահին քննություն է ընթանում։

Նյու Ջերսիում ռումբ են պայթեցրել /վիդեո/

Ամերիկյան Նյու-Ջերս նահանգի երկաթգծերում պայթյուն է տեղի ունեցել։ Դրանից քիչ առաջ երկու տղամարդ ինքնաշեն ռումբ են հայտնաբերել ու ոստիկանություն զանգել։ Պայթյունը հնչել է այն պահին, երբ ոստիկանները մոտենում էին ռումբին։   Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի