04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոնդեցի Հարութի սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Հ.-ն:

Սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արտակ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ