15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրին` շոկի մեջ. ինչը կարող էր Արշակին ինքնասպանության դրդել. Իրավունք

Երեկ կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, աոեղծվածային կերպով զոհվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու «Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդին` Արշակ Գրիգորյանը: Նա Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում:

Քանի որ Արշակի դին հայտնաբերվել է տանը, ոչ հեռու նաեւ զենք է եղել, իրավապահները, որպես նախնական վարկած, քննարկում են ինքնասպանու­թյան տարբերակը: Քրեական գործն էլ հա­րուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Իսկ նման վարկածը առաջ է քաշում այս հարցադրումը’ ուրեմն ի՞նչը կարող էր Արշակին նման քայլի դրդել: Առավել եւս այս պահին, երբ համաքաղա­քային ընտրությունները թեժ փուլում են, եւ երիտասարդը հազիվ թե չգիտակցեր, որ բացի ընտանեկան ողբերգությունից, նման արարքը նաեւ մեծ աղմուկ կառաջացներ: Գրիգորյաների ընտանիքին մոտ կանգ­նած աղբյուրները դժվարանում են ասել, թե ինչը կարոդ էր պատճառ դառնալ, քանի որ չեն հավատում, որ Արշակն առհասարակ կարող էր նման բան անել: Հ

ամենայնդեպս, մեր աղբյուրի խոսքերով. «Արշակը շատ կենսուրախ, ապահովված, բիզնեսմեն տղա էր, ու հաստատ նման մտադրություն անգամ պահի տակ, դժվար թե ծագեր նրա մտքում: Ինչու պետք է մի մարդ, ով ունի ամեն ինչ` սեփական բիզնես, անուն, պատիվ, շրջա­պատ, նման քայլի գնար: Այսօր ոչ ոք չի հա­վատում այդ վարկածին, չնայած հենց ինք­նասպանության հոդվածով հարուցվեց քրե­ական գործ: Արշակը երբեւէ մռայլ մտքեր չի ունեցել, անգամ դեպքի նախորդ երեկոյան լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ: Դա էլ է հաստատում, որ նա ոչ մի խնդիր չի ունեցել:

Ավելին, դեպքի օրը առա­վոտյան նույնպես շատ լավ տրամադրու­թյուն է ունեցել, զրուցել տան անդամների հետ, հեռախոսազանգեր էլ է ունեցել: Ոչ մի նշան, որ կարող էր իջնել նկուղ ու ինքնաս­պան լինել չի եղել: Առհասարակ, որքանով որ տեղեկացված եմ, նկուղ իջնելու մտադ­րություն անգամ չի ունեցել: Էն, որ ասում են առեղծվածային մահ, Արշակի դեպքն է»:

Մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ հնա­րավոր է քրեական գործը վերաորակավոր­վի, քանի որ. «Արշակի հետ կատարվածում հարցականները շատ-շատ են: Մինչդեռ մի բան հստակ է` ոչ ոք չի հավատում նրա ինքնասպան լինելու վարկածին: Իսկ թե ինչ է եղել իրականում, պետք իրավապահ մար­մինները շատ արագ բացահայտեն եւ տան բազում հարցականների պատասխանը: Հայրը’ Վարդեւանն ահավոր վիճակում է, չգիտի ինչ ասի, ինչ անի: Ախր, նույնիսկ եղ­բոր սպանությունը չէր մարսել, ու հիմա էլ տղա հետ կատարված ողբերգությունը… »:

Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանի եղբորը 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին 2014թ. հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի տարածքում: Ըստ նա­խաքննության վարկածի` սպանությունը կատարել էր Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բա­ժանմունքի պետ, 36-ամյա Արման Կատունյանը խանդի հողի վրա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ