25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոնդեցի Հարութի սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 […]

Մեղադրանքը խստացվել է

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը խստացվել է: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Նշենք, որ Շիրխանյանը «Զինված խմբի» գործով մեղադրյալ է: Փաստաբանի խոսքով`իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՔՕ 300 հոդվածով, ինչը ենթադրում իշխանություն յուրացնելու նախապատրաստվել: Նշենք, որ Շիրխանյանը մեղադրվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» հետ ահմագործակցության մեջ: Նա անազատության մեջ […]

Մինչեւ տարեվերջ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառա­վարությունը Ազգային ժո­ղովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Քն­նարկվող հիմնական հար­ցերից մեկը լինելու է կա­ռավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կա­տարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչություն­ների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն: Կառավարության կառուցվածքին վերաբերող կարեւորագոյն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ […]

Մայրը վառարանն է գցել ու այրել նորածին դստերը

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Խաբարովսկում։ Կինը նորածին դստերը գցել է վառարնն ու սպասել, մինչեւ նա այրվի։ Կինը 9 ամսական հղի է եղել, երբ երկունքի ցավերը բռնել են, ինքնուրույն ծննդաբերել է ու որոշել ազատվել երեխայից։ Արդյունքում նա ողջ-ողջ այրել է երեխային, սակայն կրակն այնքան ուժեղ չի եղել, որ հանցագործության հետքերը վերացնի, եւ ոստիկաններն ամեն ինչ […]

Սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը

Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել  Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա […]

Կատարվածը որևէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մեջ քաղաքական միտում չկա: «Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում և նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որևէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ»: Նա հավելեց, որ այս պահի տվյալներով` […]

Գյումրին` շոկի մեջ. ինչը կարող էր Արշակին ինքնասպանության դրդել. Իրավունք

Երեկ կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, աոեղծվածային կերպով զոհվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու «Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդին` Արշակ Գրիգորյանը: Նա Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Քանի որ Արշակի դին հայտնաբերվել է տանը, ոչ հեռու նաեւ զենք է եղել, իրավապահները, որպես նախնական վարկած, քննարկում են ինքնասպանու­թյան […]

Ավագանու թեկնածուին առևանգել են ու բռնություն կիրառել

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: ՀՔԾ-ից  հայտնում են, որ այնտեղ եւս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել […]

31 ամյա Կարենի գործած ևս մեկ հանցագործություն բացահայտվեց

2015 թ. դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Ս.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և նոութբուք: Սեպտեմբերի 19-ին քննչական բաժնից Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ նշված գողությունը կատարել է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված՝ 1985 թ. ծնված Կարեն […]

Արամի մոտ նորություն կա

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանն արդեն կարողանում է մասամբ չափով ծալել ոտքը: Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում տեղեկացրեց  նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի