15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետը

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։  Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։-

Henaran.am-ը Քննչական կոմիտեի Սևանի  քննչական բաժնից  տեղեկացավ , որ  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 179-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին կետի  հատկանիշներով, որն իրենից ենթադրում է պաշտոնական դիրքը չարաշահելով՝ գույքի յուրացում:

Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։  Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված բերման են ենթարկել։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ