22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նյու Ջերսիում ռումբ են պայթեցրել /վիդեո/

Ամերիկյան Նյու-Ջերս նահանգի երկաթգծերում պայթյուն է տեղի ունեցել։ Դրանից քիչ առաջ երկու տղամարդ ինքնաշեն ռումբ են հայտնաբերել ու ոստիկանություն զանգել։ Պայթյունը հնչել է այն պահին, երբ ոստիկանները մոտենում էին ռումբին։   Մանրամասները՝ տեսանյութում

Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը այս պահին գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շահեն Հարությունյանը: Լուրը տարածել է նրա ընկերներից Արուսյակ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառելով. «Շահենին նորից ձերբակալել են։ Իր բոլոր ընկերներին և համակիրներին խնդրում եմ արագ մոբիլիզացվել ու չթողնել նոր անօրենություններ Շանթի որդու հանդեպ»: Հիշեցնենք, […]

Հայաստանցին անկա՞խ է (վիդեո)

«ԱՆկախության ձեռքբերումից հետո այսօր մեր իշխանության և հասարակության խնդիրը դրա ամրագրմանը ձեռնամուխ լինելն է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Ըստ նրա` աշխատանքը պետք է կատարվի ոչ միայն իշխանության, այլև հասարակության կողմից: Henaran.am-ը բանախոսից հետաքրքրվեց, թե որքանով է անկախ հայաստանցին: Մանրամասները` տեսանյութը:

Ձերբակալված կնոջ մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել. ՔԿ

Քրեական գործով կասկածյալ Քրիստինե Մ.-ն հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական կոմիտեից  հայտնում են, որ մասնավորապես՝ ձերբակալված անձանց պահման վայրից իրազեկում է ստացվել այն մասին, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված Քրիստինե Մ.-ի մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: […]

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը վատացել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  այսօրվա դատական նիստն ընդմիջվեց ամբաստանյալներից մեկի՝ Մովսես Ազարյանի  ինքնազգացողությունը վատանալու պատճառով: Մովսես  Ազարյանը դատական նիստի մեկնարկին ասել է, որ իրեն վատ է զգում, գլխապտույտ ունի և սրտխառնոց: Ամբաստանյալի համար դատարան «Շտապօգնություն» են կանչել, այս պահին նրան հետազոտում են: Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական […]

Կարեն Կարապետյանի առաջին քայլը հույս է ներշնչել (վիդեո)

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ հանրաքվեն, որով ամրագրվեց մեր անկախությունը, զուտ տեխնիկական կողմն է ապահովում: «Անկախությունը ձեռք բերելը մի խնդիր է, այն պահպանելն ու զարգացնելը` հարցի մյուս կողմը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետը: Սակայն, ըստ նրա, երաշխիքներն, որոնք պիտի ապահովեն անկախությունը, չեն պահպանվում մեզանում: Նախևառաջ պետության և քաղաքացու շահերը Հայաստանում չեմ համընկնում: Բացի այդ տնտեսության […]

Հզոր պայթյուն Նյու-Յորքում․ կան բազմաթիվ վիրավորներ /վիդեո/

Նյու-Յորքի ամենահայտնի թաղամասերից մեկում՝ Մանհեթենում, հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տեղեկություններով՝ կա 29 վիրավոր։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն ռումբի հետեւանքով, սակայն քաղաքի իշխանությունները չեն շտապում տեղի ունեցածը ահաբեկչություն անվանել։ Մանրամասները՝ տեսանյութում

Կիեւյան կամրջից երիտասարդ է նետվել

Երեւանի Կիեւյան կամրջից այսօր՝ սեպտեմբերի 19-ին, երիտասարդ տղա է նետվել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Ահազանգը ստացվել է այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 08:20-ի սահմանում: Ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն:

«Նման լուրեր չեն հասել»

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը`ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը տեղեկություններ չունի այն մասին, որ առաջիկայում իր եղբայրը պաշտոնակ է արվելու: «Իմ ականջին նման լուրեր չեն հասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել եղբոր աշխատանքի վերաբերյալ, միայն նշեց, որ դրական է գնահատում Քննչական կոմիտեի և ստեղծումը, և ընթացիկ աշխատանքները: Հիշեցնենք, որ մամուլն արդեն […]

Սպանություն Երեւանում. սպանվել է Կոնդի Հարութը

Երեւանում սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանություն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ shamshyan.com-ի մահացածը Երեւանի բնակիչ  Հարություն Գալստյանն է՝ հայտնի Կոնդի Հարութ անվամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի