22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավելի քան 200 հաղորդում ՏԻՄ ընտրություններում հնարավոր խախտումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ […]

«Միսս Մոսկվա»-ի գեղեցկուհին մեկնել է Դուբայ՝ կուսությունը վաճառելու եւ անհետացել /ֆոտո/

«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը գրաված Աննա Ֆրեշչենկոն անհետացել է Դուբայում։ 17-ամյա աղջկա ընկերուհիները որոշ մանրամասներ են ներկայացրել, թե որտեղ կարող է նա լինել։ Նրանք պնդում են, որ Աննան մեկնել է Դուբայ, որպեսզի այնտեղ վաճառի իր կուսությունը 800 հազար ռուբլով։ Այդ գումարն աղջիկը իբր պատրաստվում էր ծախսել իր ուսման վրա։ «Թե ինչպես է նա […]

Ամբաստանյալն ահազանգել է, որ իրավապահները խոշտանգել են իրեն և կորզել խոստովանական ցուցմունք

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նարեկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերին` հորեղբոր մահվան հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ և հարկադրել են […]

28-ամյա Սարգիսը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի, Էրեբունու բաժնի եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 6-ին, իր տնից բերման է ենթարկվել 28-ամյա Սարգիս Ա.-ն։ Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ վերջինս սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: […]

Ահազանգով մեկնած ոստիկանները նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքից լճի ափ իջնող ճանապարհի ձախակողմյան անտառում գտնվող աղբարկղի մեջ նռնակ և փամփուշտներ է թողել: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, 5.6 մմ տրամաչափի՝ 32, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 109 փամփուշտ և նռնակի 3 պայթուցիչ: Նշանակվել է […]

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել նախօրեին ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ […]

Զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը  16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում,  գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել  զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի […]

Շոկ․ կնոջ գլուխը կտրել ու պատուհանից նետել են փողոց

Սարսափելի միջադեպ է տեղի ունենում Վոլգոգրադում։ Տեղի բնակիչները շենքերից մեկի բակում՝ պատուհանի տակ, կնոջ կտրված գլուխ են հայտնաբերել, հայտնում է V1.ru։ Նախնական տեղեկություններով՝ կնոջը գլխատել են շենքի վերջին հարկում գտնվող բնակարանում եւ գլուխը պատուհանից ցած են նետել։ Սպանության կասկածյալն արդեն ձերբակալվել է, նա կնոջ հարեւանն է՝ Օսեթիայի 35-ամյա քաղաքացի։     Այժմ դեպքի առթիվ քրեական գործ […]

Նյարդերը «հանգստացնել» չհաջողվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս մի ռեստորանային համալիրի մոտակայքից, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Ալբերտ Գ.-ին, որը կասկածվում էր թմրամիջոց պատրաստելու և պահելու մեջ: Իրավապահների կասկածանքները զուր չէին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց 2 ներարկիչ՝ մեկը՝ մուգ գույնի հեղուկով լցված: Ալբերտ Գ.-ն հայտարարել է, որ նշված հեղուկը մի քանի դեղամիջոցների […]

Քրեական գործով վկան մեղադրել է քննիչին

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Սարգսյանը հայտնել է,որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Արթուր Սարգսյանը կեղծել է իր հարցաքննության արձանագրությունը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի