«Միսս Մոսկվա»-ի գեղեցկուհին մեկնել է Դուբայ՝ կուսությունը վաճառելու եւ անհետացել /ֆոտո/

«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը գրաված Աննա Ֆրեշչենկոն անհետացել է Դուբայում։ 17-ամյա աղջկա ընկերուհիները որոշ մանրամասներ են ներկայացրել, թե որտեղ կարող է նա լինել։
Նրանք պնդում են, որ Աննան մեկնել է Դուբայ, որպեսզի այնտեղ վաճառի իր կուսությունը 800 հազար ռուբլով։ Այդ գումարն աղջիկը իբր պատրաստվում էր ծախսել իր ուսման վրա։
«Թե ինչպես է նա Դուբայի տոմսի փող գտել, հայտնի չէ»,- ասել է Աննայի ընկերուհին։
Նա նշել է, որ ինքն էլ է Դուբայում եղել Աննայի հետ, սակայն երբ իմացել է, թե ընկերուհին այնտեղ ինչի համար է, վիճել է եւ վերադարձել Մոսկվա։
Թե ինչ է եղել Աննայի հետ կամ ուր կարող է նա լինել, առայժմ հայտնի չէ։