28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քրեական գործով վկան մեղադրել է քննիչին

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Սարգսյանը հայտնել է,որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Արթուր Սարգսյանը կեղծել է իր հարցաքննության արձանագրությունը:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա ձեռագիր գրառումները իր կողմից չեն կատարվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունումՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասովհարուցված քրեական գործի նախաքննությանընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել ենքրեական դատավարության մասնակից Ս. Սարգսյանիհաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլորհանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարքքննչական եւ դատավարական գործողություններ,նշանակվել է դատաձեռագրաբանականփորձաքննություն:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սերյոժա Սարգսյանի անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:

Այս կերպ՝ քրեական դատավարության  մասնակից  Ս. Սարգսյանը հանցագործության կատարման մեջ անհիմնմեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներով հերքվել է ՀՀ քննչականկոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանքննիչ Ա. Սարգսյանի կողմից հանցագործությունկատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվելվերջինիս նկատմամբ քրեական հետապնդումչիրականացնել՝ հանցագործության դեպքիբացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելուդեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀքրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ