25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոռուպցիայի դեմ պայքարի զեկույցը «copy paste» է. Ա. Մանուկյան

«Հայաստանի տնտեսության ընդհանուր սոցիալ-քաղաքականությունը ձախոխված  փաստ է, և այս ամենի մեջ իր լուման ունի նաև իրավական համակարգը»,-այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազին նվիրված ելույթում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ տնտեսության մեջ շարունակում է արդիական մնալ կոռուպցիան և փաստ է՝ դրա դեմ պայքար չկա: «Հայաստանի տնտեսությունը և դատախազությունը համակարգային կոռումպացված է, սա […]

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել /ֆոտո/

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութում դրամապանակ գողացած անձի ինքնությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016թ. հուլիսի 6-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, զեղչի քարտեր, բանկային քարտ, որից նույն […]

Ատամը ցավում էր, դրա՞ համար հեռացավ. Ն. Փաշինյանը՝ Գ. Կոստանյանից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթը սկսեց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից. «Կոստանյանը հրաժարական տվեց օգոստոսին, պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, և հանրությունը սկսեց որոշակի կասկածներով վերաբերվել այդ պատճառաբանությանը, ինչը հասկանալի է, որովհետեւ գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հեռացումը բացատարել մի տողով, որ նա առողջական […]

Մենք դատախազ ենք ընտրում, այլ ոչ թե փրկիչ. Շարմազանովն՝ ընդդիմությանը (վիդեո)

<<Կներեք, որ խանգարում եմ ձեր խմբակցության նիստը, ներքին քննարկումները, բայց թույլ տվեք ես խոսեմ>>,-Ազգային ժողովում իր արտահերթ ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նկատենք, որ այս ելույթից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր ելույթ ունենում Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ, իսկ վերջում էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, ապա պարզաբանեց, որ խոսքը […]

Սա խաղի կանոններով է. Նաիրա Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազի թեկնածուից ու վարչապետից

Ազգային ժողովում պատգամավորները հանդես են գալիս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթներով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ հարցրեց. <<Ի՞նչ տարբերություն, որ դուք եկել եք Գևորգ Կոստանյանի փոխարեն, բայց այդ ի՞նչ պիտի անեք դուք, որ նա չէր անում: Եթե նոր ծրագիր եք անելու, նոր կոնցեպցիա եք որդեգրելու, ես կողջունեմ: Եթե դուք կարողանալու եք […]

Ուշագրավ բացահայտում փոխոստիկանապետի սպանության գործով. Իրավունք

Տարիներ առաջ առեղծվածային պայմաններում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Այս մասին ասաց փոխոստիկանապետի հայրը’ Պետրոս Մհերյանը: Հարցին ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, մեր զրուցակիցը նկատեց. – Գործով լուրջ առաջընթաց է նկատվում: Բազմաթիվ բարձաստիճան անձինք են հար­ցաքննվել: Կոնկրետ անուններ դեռ թույլ չեն տալիս, որ բացահայտեմ: Բայց հստակ կարող եմ ասել, որ […]

Ձախողեցին. Ժամանակ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը կապված լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ իր եզրակացությամբ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը եւ մերժել իրենց դիմումը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի դեմ քրեական գործ Է հարուցվել: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Ես նամակ եմ ստացել Կոռուպցիային հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինից, որի հիմքով քրեական գործ է հարուցվել Ավակովի նկատմամբ։ Բոլորը հավասար են»,- հայտարարել է նա։ Դատախազը չի ճշտել, թե ինչ հոդվածով Է այն հարուցվել, իսկ հաղորդավարը դրա […]

Համաներում չի լինի. Ժամանակ

Տեւական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու: Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել: Համաներում հնարավոր է լինի մինչեւ տարեվերջ, բայց ոչ այս ամիս: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

35 ամյա Կարինեն սպառնացել է սպանել

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Կարինե Չ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: Կարինե Չ.-ն ներկայացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի