25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արարատ Խանդոյանի պաշտպանները միջնորդություն չեն ներկայացնի

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի փաստաբանները  գործի այս փուլում միջնորդություններ չեն ներկայացնի: Նրանք գտնում են, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրակացվում: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ  նախաքննության ավարտից հետո ծանոթացել են գործի նյութերին, կսպասեն դատաքննության փուլին միջնորդություններ ներկայացնելու համար:   Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին: Փաստաբանը նշեց […]

Հզոր պայթյուն Վանում /ֆոտո/

Թուրքիայում՝ Վան քաղաքի կենտրոնական Բեշյոլ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը որոտացել է նահանգապետարանից 200մ հեռավորության վրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ենթակառույցին պատկանող շենքի հարակից տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի կազմակերպիչները «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  զինյալներն են: Տարբեր աղբյուրների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա շուրջ 13 վիրավոր: Նշվում է, որ դեպքի վայրում պայթուցիկ նյութերով բեռնված […]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ: ՀՀ օմբուդսմենը նշել է, որ Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, […]

Գյումրիում կողոպտել են «Ալյանս»-ի նախընտրական շտաբի պետի ավտոմեքենան

Այս գիշեր Գյումրի քաղաքում կողոպտել են «Ալյանս» կուսակցության Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախընտրական շտաբի պետ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան: Ոստիկանությունից ակնկալում ենք գործի արագ բացահայտում:

ԴԱՀԿ աշխատողը 3.4 մլն դրամի յուրացում է կատարել

Քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն. 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է […]

Թուրքական ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի ցույց անցկացնող ուսուցիչների նկատմամբ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ուժով ցրել է ահաբեկչության հետ կապ ունենալու պատճառաբանությամբ պարտականությունների կատարումից հեռացված  ուսուցիչների բողոքի ակցիան: Վերջին շրջանում Դիրաբեքիրում նշյալ հիմնավորմամբ պաշտոնից հեռացվել է ավելի քան 4000 ուսուցիչ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այսօր մոտ 200 ուսուցիչներ կատրվածի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու ու մամուլի ասուլիս կազմակերպելու նպատակով հավաքվել են Դիարբեքիրի կրթության վարչության դիմաց: […]

Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամը հրաժարվել է ՄԻԵԴ դիմելուց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի նախկին համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շրջանակում 2015 թ. ապրիլին նրա բնակարանում և տիրապետության տակ գտնվող գրասենյակում իրականացված խուզարկությունների և նրան ապօրինի բերման ենթարկելու գործով վճռաբեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի