25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այրվածքներ ու կապտուկներ․ դպրոցականները խոշտանգել են դասընկերուհուն

Կրասնոյարսկում դպրոցներում պլանային բուժզննման ժամանակ 15-ամյա աշակերտուհու վրա բժիշկները խոշտանգման հետքեր են հայտնաբերել։ Աղջիկը ասել է, որ իրեն խոշտանգել են դասարանցիները, ովքեր ծեծել են իրեն ու այրել ձեռքերը։ Ոստիկանները հարցաքննել են բոլոր համադասարանցիներին, սակայն նրանցից ոչ ոք դեռեւս իր մեղքը չի խոստովանել։ Աղջկա բարեկամները պնդում են, որ նա դասարանցիների հետ իսկապես վատ հարաբերություններ է ունեցել, սակայն […]

Հետախուզման մեջ գտնվող 24 ամյա Սուսաննան հայտնաբերվեց

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 14.50-ին, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հանդամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 24-ամյա Սուսաննա Թ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա սեպտեբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Մի քանի օր առաջ մահացած 44 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, Մաշտոցի 45 և 45ա շենքերի միջև գտնվող ավտոտնակների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 44-ամյա Մակիչ Խաչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որը տրվել է տեղում, նա մահացել է մի քանի օր առաջ:

ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռների թիվը քիչ է. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց երկրում արդարության ճգնաժամի մասին, թե ինչպե՞ս է պատրաստվում այդ ուղղությամբ աշխատել: Դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ արդարության պակասի հետ կապված խնդիր տեսնում է, մանավանդ` դա խնդիր է հանրային ընկալման մեջ: «Ես սրա լուծումը տեսնում եմ մեր […]

«Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը»

«Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը»,-Ազգային ժողովի նիստի ընթացքում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նաև հետաքրքրքվեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կարգավիճակով և հարցեց, թե արդյոք նա քաղբանտրակյալ չէ: «Ի՞նչ է իրականացվելու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ Սարի թաղում գործունեություն ծավալած ոստիկանների նկատմամբ»,-հարցրեց պատգամավորը: «Պերմյակովի պատժի կրման վայրը կարող […]

Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը դուք չեք անհայտանա. Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին

«Ինձ մոտ կարծես դեժավյու լինի, նույն ելույթները, նույն խոստումները, որ լսել ենք Գևորգ Կոստանյանից, դրանից առաջ եղած թեկնածուից, ոչինչ չի փոխվել, արդարություն հաստատելու պատրաստակամություն, համակարգում խաղի ճիշտ կանոններ սահմանել, ոչինչ չի փոխվում: Երևի ուղղակի համադասական նախադասությունը փոխվում է ստորադասականի, տարբեր բառամթերք է ու վերջ»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր […]

Հանրային վերահսկողության մեխանիզմները շատ կարևոր են. փորձագետները մանրամասնում են

«Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության կառույցները, դիտորդական կազմակերպություններ, քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են, որ ընտրացուցակները բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում են իշխանության շահերից բխող արդյունքներ գրանցելու համար: Դա ասվել է բազմիցս տարբեր հարթակներում և դրան ըստ էության լուծում չի տրվել»,-այսօր «Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն […]

«Մարտի մեկի» գործն իմ առաջնահերթություններից է. Գլխավոր դատախազի թեկնածու

ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հիմնական ելույթից հետո սկսեց պատասխանել պատգամավորների հարցերին: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ աղմկոտ գործերի չբացահայտումը՝ հոկտեմբերի 27, Մարտի 1, ստեղծում է մթնոլորտ, որը սպանում է քաղաքացու հույսը, հավատը: «Նախորդը խոստումներ տվեց, նույնիսկ տղամարդու, որից հետո ծնողների հետ հանդիպեցինք դատախազությունում, բայց գնաց՝ ինքն էլ իր խոստումների հետ՝ ոչինչ չանելով: […]

«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզորը չէր կարող ինքնասպան լինել

Դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին կախված հայտնաբերված կալանավոր, 21-ամյա Անզոր Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության: Այս մասին տեղեկաcնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Ըստ ՀՔԱՎ տարածած հաղորդագրության՝ փորձագետը նշել է նաեւ, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. […]

Միայն Կուտոյանը. Հրապարակ

Մենք պարբերաբար անդրադառնում ենք պետական գերատեսչությունների կայքերին, դրանցում առկա թերություններին: Օրինակ` Ազգային անվտանգությա ծառայության կայքը պետական գերատեսչությունների կայքերին ներկայացվող պահանջներին առհասարակ չի բավարարում: Կայքում անգամ նշված չէ, թե ովքեր են աշխատում ԱԱԾ-ում: Հասկանալի է, որ ԱԱԾ-ն չի կարող հրապարակել իր գործակալների անունները, սակայն գոնե բարձրաստիճան պաշտոնյաների, տեղակալների, պետերի անունները պետք է լինեն կայքում: Բայց, դատելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի