15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա խաղի կանոններով է. Նաիրա Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազի թեկնածուից ու վարչապետից

Ազգային ժողովում պատգամավորները հանդես են գալիս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթներով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ հարցրեց.

<<Ի՞նչ տարբերություն, որ դուք եկել եք Գևորգ Կոստանյանի փոխարեն, բայց այդ ի՞նչ պիտի անեք դուք, որ նա չէր անում: Եթե նոր ծրագիր եք անելու, նոր կոնցեպցիա եք որդեգրելու, ես կողջունեմ: Եթե դուք կարողանալու եք պահպանել սկզբունքայնությունը, ես կողջունեմ, բայց ի՞նչ եք հարց լինի, որ սա պարտադիր է իշխող թիմի համար, կարող եք մերժել,  իհարկե, ոչ>>: Պատգամավորի խոսքով՝ շատերը դատախազություն ու ընդհանրապես իրավական համակարգ են մտնում, որպեսզի փող աշխատեն, և պետք է այդ մոտեցումը այլևս չլինի:

<<Երբ Սինգապուրից էինք  խոսում, ասում էին՝ այդս փոփոխությունները մենք միանգամից չենք կարող անել, իսկ ես կարխում եմ՝ փոփոխությունը լինում է հեղափոխակական կամ չի լինում , մենք ժամանակ չունենք>>:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ նախևառաջ այն, որ նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չբացատրեց, թե ինչ պատճառով է հեռանում, ինչը, ըստ պատգամավորի,  արհամարհանք է խորհրդարանի հանդեպ: Նա հիշեցրեց, որ Կոստանյանն ասել էր, թե առողջական խնդիրներ ունի, սակայն. <<Առողջական խնդիրներն էլ մեր մամուլը շատ տարաբնույթ մեկնարկեց, որքանով ես տեղյակ եմ՝ Կոստանյանին ոչ մի առողջական խնդիր չի խանգարելու զբաղեցնելու Վրաստանում դեսպանի պաշտոնը, այդ ի՞նչ առողջական խնդիր էր, որ Հունաստանում չկար, այստեղ կար>>: Ինչ վերաբերում է դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, ապա Ն. Զոհրաբյանը կարծում է, որ նրան թույլ չեն տալու նորմալ ու ազատ գործունեություն ծավալել. <<Որքան էլ ձեր մարդկային ու պրոֆեսիոնալ որակները բարձր լինեն, սա դրա խնդիրը չէ, սա խաղի կանոններով է: Ո՞րտեղից երաշխիք, որ ձեր ճնշման բարձր լինելու պատճառով էլ մի օր դուք չեք հրաժարական տալու>>,-շեշտեց Ն. Զոհրաբյանը:

Ապա հիշեցրեց, որ քանի անգամ բարձրաձայնվել է, որ Սարի թաղում կուրատրներ էին բերվել Մասիսից, բայց ոչինչ չարվեց դա պարզելու ուղղությամբ: Պատգամավորը վերջում նշեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը քծնանքով է գալիս իր պաշտոնին, իսկ Դավթյանը՝ ոչ, և դա հարգելի է:

<<Այնքանով հարգեցինք ձեզ, որ հերթ չկանգնեցիք Կարեն Կարապետյանի նման քծնանքի համար>>,-ընդգծեց նա ու հավելեց, որ ԲՀԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ