19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարի զեկույցը «copy paste» է. Ա. Մանուկյան

«Հայաստանի տնտեսության ընդհանուր սոցիալ-քաղաքականությունը ձախոխված  փաստ է, և այս ամենի մեջ իր լուման ունի նաև իրավական համակարգը»,-այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազին նվիրված ելույթում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ տնտեսության մեջ շարունակում է արդիական մնալ կոռուպցիան և փաստ է՝ դրա դեմ պայքար չկա: «Հայաստանի տնտեսությունը և դատախազությունը համակարգային կոռումպացված է, սա են վկայում բոլոր միջազգային զեկույցները, չի կարող այդպես չլինել, քանի որ ՀՀ-ը 120-րդ կոռումպացված պետությունն է: Հայաստանում որքան բարձրաստիճան է պաշտոնյան, այնքան նա կոռուպմացված է, և պատահական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ղեկավարում են երկրի ամենակոռումպացված մարդիկ»,- ասաց նա:

Մանուկյանը մատնանշեց՝ Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարում որևէ բան չի անում: Որպես ապացույց նա մատնանշեց, որ Դատախազության 2016 թվականի կուուպցիայի դեմ պայքարի զեկույցը «copy paste»-ն է: Պատգամավորը պնդեց՝ գյուղատնտեսության աճի թվերը նկարված են, տնտեսական աճինը ՝ նույնպես, քանի որ անհամաձայնություն կա: Նա այս երևույթը պետական կեղծիք որակեց: Մանուկյանի գնահատմամաբ՝ իրավապահ մարմինները կարող են բռնել ձկնորսին, բայց ոչ այդ ձուկը վաճառողին: «Դուք մտել եք համակարգ, որտեղ համակարգն է այդպիսին, հիմա կամ Դուք պետք է փորձեք այդ համակարգի դեմ գնալ, կամ էլ գիտեք, որ կամավոր եկել եք այդ համակարգ: Մարտի 1-ի պահով էլ ասեմ, որ իշխանությունները հայտարարել են, թե հանցագործությունների մասին կա հարյուրավոր ժամ տեսանյութեր: Հարգելի խորհրդարան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այդ նյութերը հասու չեն փաստաբանների համար»,- եզրափակեց ՀԱԿ խմբակացության քարտուղարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ