28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մարտի մեկի» գործն իմ առաջնահերթություններից է. Գլխավոր դատախազի թեկնածու

ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հիմնական ելույթից հետո սկսեց պատասխանել պատգամավորների հարցերին: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ աղմկոտ գործերի չբացահայտումը՝ հոկտեմբերի 27, Մարտի 1, ստեղծում է մթնոլորտ, որը սպանում է քաղաքացու հույսը, հավատը: «Նախորդը խոստումներ տվեց, նույնիսկ տղամարդու, որից հետո ծնողների հետ հանդիպեցինք դատախազությունում, բայց գնաց՝ ինքն էլ իր խոստումների հետ՝ ոչինչ չանելով: Հիմա դուք եք, և խնդիրը մնում է, Մարտի մեկի գործը խարան է »,-ասաց նա և հիշեցրեց, որ գործը արդեն ՄԻԵԴ-ում վարույթ է ընդունվել:

Արթուր Դավթյանը նշեց, թե իր մոտեցումը համընդհանուր ճշմարտությունն է, որ որպես կանոն չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն. «Նախորդ գլխավոր դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք արդյունավետություն պետք է ապահովեին, հիմա էլ քրեական գործի վարույթը կասեցված չէ»,-ասաց նա և հավելեց, թե իրեն էլ է հուզում քրգործը, ուստի ընտրվելուց հետո մանրամասն կուսումնասիրի:

«Մարտի մեկը բացահայտման առումով իմ առաջնահերթություներից մեկն է լինելու, այլ երաշխիքներ չեմ կարող ներկայացնել, քանի որ քրեական գործի նյութերի հետ առիթ չեմ ունցել շփվել»,-ասաց նա: Արամ Մանուկյանը Դավթյանին առաջարկեց, որ խորհրդարանի առաջ խոստանա, որ Մարտի մեկի գործի մասին առաջիկա 5 ամսվա ընթացքում պարբերաբար կտեղեկացնի, թե ինչ իրավական գործողություններ են կատարվել. «Հիմա խոստացեք, ասեք՝ այո կամ ոչ»: Գլխավոր դատախազի թեկնածություն հստակ պատասխան չտվեց, միայն կրկնեց, որ Մարտի մեկի գործն իր առաջնահերթություններից է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ