28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզորը չէր կարող ինքնասպան լինել

Դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին կախված հայտնաբերված կալանավոր, 21-ամյա Անզոր Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության:

Այս մասին տեղեկաcնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Ըստ ՀՔԱՎ տարածած հաղորդագրության՝ փորձագետը նշել է նաեւ, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. Կարապետյանի հոգեվիճակը՝ մահվանը նախորդած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, որ նա ինքնասպան է եղել:

Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 2016 թ. հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պատմել, որ հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ից իրենց հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում, քանի որ 21-ամյա տղայի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:

Անզոր Կարապետյանը մահանալուց ժամեր առաջ է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ՝ 2016 թ. հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել եւ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ