28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը»

«Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը»,-Ազգային ժողովի նիստի ընթացքում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նաև հետաքրքրքվեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կարգավիճակով և հարցեց, թե արդյոք նա քաղբանտրակյալ չէ: «Ի՞նչ է իրականացվելու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ Սարի թաղում գործունեություն ծավալած ոստիկանների նկատմամբ»,-հարցրեց պատգամավորը:

«Պերմյակովի պատժի կրման վայրը կարող է քննարկման առիթ դառնալ միայն այն բանից հետո, երբ օրիանական ուժի մեջ կմտնի նրա նկատմամբ կայացրած դատական ակտը»,-ասաց դատախազի թեկնածուն և հավելեց, թե ընդ որում, դա պահանջում է որոշակի ընթացակարգ: «Կոնկրետ եթե որևէ երկիր ցանկանում է պատիժը կրել իր երկրում, խոսքը գնում է այն երկրին, որի քաղաքացի է հանդիսանում, դա այդ փուլում արդեն քննարկման առարկա կդառնա, բայց քննարկման առարկա է դառնալու ոչ թե դատախազության կողմից, այլ այդ փուլում իրավասու մարմնի, որն Արդարադատության նախարությունն է»,-ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանի հարցի վերաբերյալ դատախազի թեկանծուն նշեց, որ նրա նկատմամբ իրականացված և քրեական հետախնդումը, և խափանման միջոցը իր հիքմում ունի բավարար իրավական հիմանվորումներ: «Բացառպես նրա արարքին գանահատական է տրվել քրեաիրավական օրենքով և քրեադատավարական օրենքով սահմանված կարգով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Սարի թաղում անհամաչափ ուժի կիրառման հարցում գնահատական տրվելուն, ապա ըստ նրա՝ քրեական գործ է հարուցված, և Դատախազությունն ակտիվ դերատակություն է ունեցել: «Վստահորեն կարող եմ հավաստիացնել, որ օբյետիվ իրավական գնահատակներ են տրվելու ինչպես կատարողների, այնպես էլ կազմակերիչների գործողություններին»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ