15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը դուք չեք անհայտանա. Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին

«Ինձ մոտ կարծես դեժավյու լինի, նույն ելույթները, նույն խոստումները, որ լսել ենք Գևորգ Կոստանյանից, դրանից առաջ եղած թեկնածուից, ոչինչ չի փոխվել, արդարություն հաստատելու պատրաստակամություն, համակարգում խաղի ճիշտ կանոններ սահմանել, ոչինչ չի փոխվում: Երևի ուղղակի համադասական նախադասությունը փոխվում է ստորադասականի, տարբեր բառամթերք է ու վերջ»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:  Ն. Զոհրաբյանի խոսքով՝ հենց սրանով է պայմանավորված դահլիճում եղած անտարբերությունը:

«Այո, ոչ ոք մեր երկրում չունի ակնկալիք, որ այս այլանդակ արդարադատության համակարգը կուղղվի: Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի եվրոպական վճիռների համար, ինչո՞ւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, կամ էլ այդ գումարը թող վճարի սխալ վճիռ կայացնողը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է ներկայացվի գլխավոր դատախազի հրաժարականի իրական պատճառները:

«Չե՞ք կարծում, որ Աժ-ն, ով իր ձայների մեծամասնությամբ, ով ընտրել էր նախկին դատախազին, պարտավոր էր որպես նրան հաստատած մարմին իմանալ հրաժարականի իսկական պատճառը: Ոչ թե կոֆեի բաժակ նայեր և մամուլում տարբեր վարկածներ քննարկեր՝ որ հիվանդ ա, հիվանդ չի, կամ «դուխով տղա» է եղել, չի ցանկացել Սասնա ծռերի գործունեությունն ահաբեկչություն որակել, դրա համար հանել են, կամ Վրաստանում դեսպան են առաջարկում, դրա համար հանել են: Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը դուք չեք անհայտանա մի օր, և ձեր պաշտոնանկության մասին մենք կիմանանք, որ տրամադրություն չեք ունեցել, կամ ձեր ճնշումը բարձր է եղել»:

Գևորգ Կոստանյանի հրաժարականի իրական պատճառների վերաբերյալ Արթուր Դավթյանը նշեց, որ չի կարող ասել ավելին, քան պաշտոնական հայտարարությունն է, և պետք չէ այլ պատճառներ փնտրել կամ այլ մեկնաբանություններ հնչեցնել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ